ԱՄՆ-ն Իրանի դպրոցին հարվածել է մարտական փորձարկումներ չանցած հրթիռով
Իրան
Ամերիկյան հրթիռը, որը մարտական փորձարկում չի անցել, փետրվարի 28-ին հարվածել է Իրանի Լամերդ քաղաքի մարզադահլիճին և դպրոցին, հաղորդում է New York Times-ը։
Նշվում է, որ ամերիկյան զինվորականները թիրախավորել են ռազմական համալիր, որի մոտակայքում գտնվում է դպրոց։
Ըստ թերթի՝ օգտագործված զենքը նման է եղել վերջերս մշակված ամերիկյան բալիստիկ հրթիռի։ Տեղական պաշտոնյաները հայտարարել են, որ այդ և մոտակայքում Լամերդ քաղաքում իրականացված այլ հարվածների հետևանքով՝ զոհվել է առնվազն 21 մարդ։
Հարձակումը տեղի է ունեցել նույն օրը, երբ ԱՄՆ Tomahawk թևավոր հրթիռը հարվածել է Լամերդից մի քանի հարյուր մղոն հեռավորության վրա գտնվող Մինաբ քաղաքի դպրոցին՝ սպանելով 175 մարդու։


















































Ամենադիտված
Մայիս ամսվա ոչ աշխատանքային և տոնական օրերը