Իրանում մեկնաբանել են ԱՄՆ-ում տեղի ունեցող բողոքի ցույցերը
Իրան
ԱՄՆ-ում բողոքի ցույցերը հաստատում են, որ հասարակական կարծիքը դեմ է Իրանի հետ պատերազմին։ Այս մասին ասել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Պատերազմում ԱՄՆ-ի ենթադրյալ հաղթանակների մասին ամենօրյա հաղորդագրությունները հենց այս քաղաքականությունն են արտացոլում։ Այս պատերազմը ամերիկացիների համար դարձել է ճահճուտ։ ԱՄՆ-ում վերջին բողոքի ցույցերը ցույց տվեցին, որ այս երկրի հասարակական կարծիքից այդքան հեշտությամբ չի կարելի խուսափել», - ասել է նա։
Անցյալ շաբաթ ամերիկյան քաղաքներում տեղի ունեցան ցույցեր գործող վարչակազմի քաղաքականության, կենսապահովման գնի բարձրացման և Իրանի հետ պատերազմի դեմ։


















































Ամենադիտված
Մայիս ամսվա ոչ աշխատանքային և տոնական օրերը