Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը նոր մանրամասներ է հայտնել իր թիրախների մասին
Իրան
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ հարվածներ է հասցրել տարածաշրջանում տեղակայված ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական անձնակազմի կողմից օգտագործվող դիրքերին։
Ըստ հայտարարության՝ թիրախները գտնվել են Բահրեյնում, Արաբական Միացյալ Էմիրություններում և Սաուդյան Արաբիայում։ ԻՀՊԿ-ն նշել է, որ իր ռազմածովային ուժերը իրականացրել են «արագ և հզոր» գործողություններ՝ ոչնչացնելով ԱՄՆ-ին և «սիոնիստական ուժերին» պատկանող չորս հրամանատարական կենտրոններ և ենթակառուցվածքներ։
Բացի այդ, ԻՀՊԿ մամուլի ծառայությունը հայտնել է նաև մեկ այլ հարվածի մասին՝ ուղղված «սիոնիստական ռեժիմին պատկանող» բեռնատար նավի։ Նշվում է, որ նավը եղել է «Express Rome» անվամբ։ Այս մասին տեղեկացնում է AL-JAZEERA-ն:


















































Ամենադիտված
Հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ մարտի 30-ին և 31-ին