Իրանը հարվածել է ևս մեկ հսկայական նավթատարի՝ Դուբայի ափերի մոտ
Իրան
Պարսից ծոցում Իրանը հարվածել է ևս մեկ խոշոր նավթատարի՝ քուվեյթյան դրոշի տակ գործող Al-Salmi-ին, որը գտնվում էր Դուբայի ափերի մոտ։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ նշելով, որ վերջին շրջանում տարածաշրջանում հաճախացել են հարձակումները առևտրային նավերի վրա։
Տեղեկությունների համաձայն՝ հարվածը տեղի է ունեցել մարտի 31-ի վաղ առավոտյան, ինչի հետևանքով մոտ 2 միլիոն բարել նավթ տեղափոխող նավթատարը հրդեհվել է։ Սակայն նավթի արտահոսք չի գրանցվել, իսկ հրդեհը հաջողվել է արագ մարել։
Սա արդեն հերթական դեպքն է Պարսից ծոցում․ ավելի վաղ հարձակման էր ենթարկվել նաև ամերիկյան նավթատարը։ Տարածաշրջանում լարվածության աճը ստիպում է նավերին փոխել երթուղիները, իսկ Իրանը հայտարարել է, որ անվտանգ նավագնացությունը հնարավոր կլինի միայն ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողությունների դադարեցումից հետո։


















































Ամենադիտված
Հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ մարտի 30-ին և 31-ին