Իրանը նավթ է մատակարարում Հնդկաստան՝ մեղմելու խորացող վառելիքային ճգնաժամը
Իրան
Իրանը երկար դադարից հետո կրկին նավթ է մատակարարում Հնդկաստան՝ փորձելով աջակցել երկրին վառելիքային ճգնաժամի պայմաններում։ The Times of India-ի փոխանցմամբ՝ Թեհրանը 2019 թվականից հետո առաջին անգամ նավթատար է ուղարկել Հնդկաստան՝ ամերիկյան պատժամիջոցների սահմանումից ի վեր։ Տանկերի վրա գտնվում է մոտ 600 հազար բարել նավթ, որը նախատեսվում է հասցնել Վադինար նավահանգիստ ապրիլի 4-ին։
2019 թվականից հետո Հնդկաստանը ստիպված էր դադարեցնել իրանական նավթի ներմուծումը, սակայն վերջին ամիսներին ստեղծված լուրջ մատակարարման խափանումները ստիպել են վերանայել այդ քաղաքականությունը։ Մերձավոր Արևելքից նավթի մատակարարումների խաթարումը, մասնավորապես Օրմուզի նեղուցում ստեղծված իրավիճակի պատճառով, Հնդկաստանին կանգնեցրել է էներգետիկ լուրջ ճգնաժամի առաջ։
Վառելիքի պակասը արդեն ազդեցություն է ունեցել երկրի ներսում՝ առաջացնելով հեղուկ գազի դեֆիցիտ, որն օգտագործվում է կենցաղում և հատկապես սննդի պատրաստման համար։ Խնդիրները հարվածել են նաև ռեստորանների, հյուրանոցների և նույնիսկ դիակիզարանների աշխատանքին։ Մասնագետների գնահատմամբ՝ Հնդկաստանի առկա պաշարները կբավարարեն մինչև ապրիլի վերջ, որից հետո իրավիճակը կարող է ավելի խորանալ։


















































Ամենադիտված
Մահացել է Երասխի միջնակարգ դպրոցի սան Վահե Մարգարյանը