Իրանը զգուշացնում է ԱՄՆ-ին․ «պատրաստ ենք ցանկացած ներխուժման սցենարի»
Իրան
Իրանը հայտարարել է, որ լիովին պատրաստ է ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից հնարավոր ցամաքային գործողությունների ցանկացած սցենարի։ Մոսկվայում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին ընդգծել է, որ երկրի զինված ուժերը պատրաստ են արձագանքել ցանկացած ներխուժման և կոշտ պատասխան տալ հնարավոր ագրեսիային։
Դիվանագետի խոսքով՝ Իրանը ոչ միայն պատրաստ է պաշտպանվել, այլև ի վիճակի է ծանր կորուստներ պատճառել հակառակորդին։ Նա նշել է, որ ցանկացած ներխուժման փորձ կդարձնի Իրանի տարածքը «ագրեսորի համար գերեզմանոց»՝ ակնարկելով հնարավոր ռազմական հետևանքների լրջությունը։
Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ում քննարկվում է Իրանի դեմ հնարավոր գործողությունների հարցը։ Նախկին ամերիկացի զինվորականները չեն բացառել, որ Վաշինգտոնը կարող է դիմել նաև ցամաքային օպերացիայի, ինչը զգալիորեն կսրի տարածաշրջանային լարվածությունը և կարող է բերել լայնամասշտաբ հակամարտության։


















































Ամենադիտված
Մահացել է Երասխի միջնակարգ դպրոցի սան Վահե Մարգարյանը