Արաղչի․ Իրանը չի հանձնվի ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից
Իրան
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից քաղաքացիական ենթակառուցվածքների՝ այդ թվում կամուրջների վրա իրականացվող հարվածները չեն ստիպի իրանցիներին հանձնվել։
Նրա խոսքով՝ նման գործողությունները միայն ցույց են տալիս հակառակորդի «պարտությունը և բարոյական անկումը», սակայն չեն կոտրի Իրանի դիմադրությունը։
«Յուրաքանչյուր կամուրջ և շենք կվերակառուցվի ավելի ամուր», — գրել է նա սոցիալական ցանցում՝ ընդգծելով, որ ավելի դժվար վերականգնելի կլինի ԱՄՆ-ի հեղինակությանը հասցված վնասը։
Իրանական կողմի տվյալներով՝ ավելի վաղ Քարաջ քաղաքում, Թեհրանի արևմուտքում, իրականացվել են հարվածներ դեռ կառուցվող կամրջի վրա, որոնց հետևանքով զոհվել է առնվազն երկու քաղաքացի։ Այս մասին հայտնում է TASS-ը:


















































Ամենադիտված
Մահացել է Երասխի միջնակարգ դպրոցի սան Վահե Մարգարյանը