Իրանի դեսպանը սպառնում է ԱՄՆ-ի ցամաքային գործողության դեպքում շրջափակել Բաբ էլ-Մանդեբի նեղուցը
Իրան
Բաբ էլ-Մանդեբի նեղուցը կարող է փակվել, եթե ԱՄՆ-ն սկսի ցամաքային գործողություն, ՌԻԱ Նովոստիին ասել է Եգիպտոսում Իրանի դեսպան Մոջթաբա Ֆերդոուսիպուրը։
«Մենք հույս ունենք, որ թշնամին կրկին ռազմավարական սխալ թույլ չի տա Իրանի դեմ։ Եթե նրանք ցանկանան ափ դուրս գալ կամ գրավել իրանական կղզիները, Հորմուզի նեղուցին կավելացվի ևս մեկ նեղուց», - ասել է դիվանագետը։
Փետրվարի 28-ին ԱՄՆ-ն, Իսրայելի հետ համատեղ, ռազմական գործողություն սկսեց Իրանի դեմ։ Ի պատասխան՝ Թեհրանը հրթիռային և անօդաչու սարքերով հարվածներ հասցրեց Իսրայելին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան բազաներին, այդ թվում՝ Սաուդյան Արաբիայում, Բահրեյնում, Կատարում, Քուվեյթում և ԱՄԷ-ում։


















































Ամենադիտված
Մահացել է Երասխի միջնակարգ դպրոցի սան Վահե Մարգարյանը