Իրանը պատասխանել է Թրամփի՝ «քարե դար վերադարձնելու» մասին սպառնալիքին
Իրան
Հարավային Աֆրիկայում Իրանի դեսպանատունը արձագանքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Իսլամական Հանրապետության «քարե դար վերադարձնելու» մասին մեկնաբանություններին: Դեսպանատունը հայտարարություն է արել X սոցիալական մեդիա հարթակում։
«Մինչ դուք դեռ քարանձավներում կրակ էիք փնտրում, մենք մարդու իրավունքներ էինք փորագրում Կյուրոսի գլանի վրա», - ասվում է հայտարարության մեջ։
Դեսպանատունը նաև նշել է, որ Իրանը վերապրել է Ալեքսանդր Մակեդոնացու և մոնղոլական ներխուժումները, քանի որ Իրանը «ոչ միայն երկիր է, այլև քաղաքակրթություն»։


















































Ամենադիտված
Մահացել է Երասխի միջնակարգ դպրոցի սան Վահե Մարգարյանը