Իրանը հայտարարել է` հարվածները դիտվում են որպես պատերազմի հանցագործություններ, բանակցություններ չեն պարտադրվի
Իրան
Իրանում իշխանությունները լրջորեն են վերաբերվում սպառնալիքներին՝ նշելով, որ դրանք արդեն իրականություն են դարձել վերջին օրերին՝ էլեկտրական հոսանքի անջատումների տեսքով։
Վերջին երեք օրերի ընթացքում գրանցված հարվածները վնասել են Թեհրանի և Քարաջի շրջակայքում գտնվող էներգետիկ ենթակառուցվածքներ, ինչը հանգեցրել է հոսանքի խափանումների։ Երրորդ նման դեպքը տեղի է ունեցել գիշերը։
Իրանական կողմը պնդում է, որ նման գործողությունները դիտարկվում են որպես պատերազմի հանցագործություններ՝ ուղղված քաղաքացիական բնակչության և կենսական նշանակության օբյեկտների դեմ, որոնք կապված են մոտ 90 միլիոն մարդկանց կյանքի հետ։
Միևնույն ժամանակ, Իրանը հայտարարում է, որ այդ գործողությունները չեն ստիպի իրեն նստել բանակցությունների սեղանի շուրջ՝ ընդգծելով, որ ճնշման և ուժի սպառնալիքի ներքո կնքված ցանկացած համաձայնություն չի կարող լինել երկրի շահերից բխող։ Այս մասին հայտնում է AL-JAZEERA-ն:


















































Ամենադիտված
Մահացել է Երասխի միջնակարգ դպրոցի սան Վահե Մարգարյանը