Իրանը Ռուսաստանին կոչ է արել չհաստատել Բահրեյնի բանաձևը
Իրան
Իրանը Ռուսաստանին խնդրել է կանխել Բահրեյնի կողմից Հորմուզի նեղուցի վերաբերյալ բանաձևի նախագծի ընդունումը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով իրանական դիվանագիտական աղբյուրին։
«Մենք խնդրել ենք Ռուսաստանին թույլ չտալ Բահրեյնի կողմից բանաձևի նախագծի ընդունումը, քանի որ դա միայն կբարդացնի իրավիճակը», - ասել է նա։
Ապրիլի 3-ին New York Times-ը հաղորդել է, որ Ռուսաստանը, Չինաստանը և Ֆրանսիան փաստացի խափանել են արաբական երկրի փորձը՝ ստանալու ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից Իրանի դեմ ռազմական գործողությունների թույլտվությունը Հորմուզի նեղուցը վերաբանալու համար։
«Նրանք դեմ են Իրանի դեմ ուժի կիրառումը թույլատրող ցանկացած ձևակերպման», -թերթին հայտնել են դիվանագետը և ՄԱԿ-ի բարձրաստիճան պաշտոնյան։


















































Ամենադիտված
Մահացել է Երասխի միջնակարգ դպրոցի սան Վահե Մարգարյանը