Թեհրանը Հորմուզի նեղուցով նավագնացության համակարգ է մշակել
Իրան
Իրանի իշխանությունները մշակել են նավագնացության համակարգ, որպեսզի տարբեր երկրներ կարողանան նավարկել Հորմուզի նեղուցով, հաղորդում է կատարյան «Ալ Ջազիրա» հեռուստաալիքը։
Ըստ հեռուստաալիքի՝ Թեհրանը բոլոր երկրները բաժանել է երեք կատեգորիայի՝ ըստ Իրանի հետ իրենց հարաբերությունների մակարդակի՝ «թշնամական», «չեզոք» և «բարեկամական»։ Առաջին կատեգորիայի երկրներին կարգելվի օգտվել նեղուցից։ «Չեզոք» երկրների նավերը կենթարկվեն բարձր վճարների, մինչդեռ «բարեկամական» երկրները կկարողանան ազատորեն նավարկել Հորմուզի նեղուցով։
Հրապարակման հեղինակները ընդգծում են, որ Թեհրանը գրեթե բոլոր արաբական ծոցի երկրները դասակարգել է որպես «չեզոք» կամ «թշնամական»։ Նրանք կամ ստիպված կլինեն բարձր գին վճարել նեղուցով անցնելու համար, կամ ընդհանրապես չեն կարողանա օգտվել դրանից։


















































Ամենադիտված
Մահացել է Երասխի միջնակարգ դպրոցի սան Վահե Մարգարյանը