Իրանը մերժել է Հորմուզի նեղուցում ժամանակավոր հրադադարի պահանջը
Իրան
Թեհրանը մերժել է Վաշինգտոնի պահանջը Հորմուզի նեղուցում ժամանակավոր հրադադար հաստատելու վերաբերյալ, հաղորդում է The Wall Street Journal-ը։
Թերթի տվյալներով՝ Իրանը միջնորդների միջոցով փոխանցել է, որ ԱՄՆ-ի պայմանները անընդունելի է համարում և հրաժարվում է մասնակցել բանակցություններին։
Հրապարակումը գրում է, որ բանակցային գործընթացը փակուղի է մտել՝ չնայած տարածաշրջանային երկրների, այդ թվում՝ Թուրքիայի և Եգիպտոսի ջանքերին, որոնք միջնորդի դեր են խաղում։ Իրանը պնդում է կարգավորման իր սեփական պայմանները՝ պահանջելով անվտանգության երաշխիքներ։

















































Ամենադիտված
«Ակնկալում ենք հրապարակային պարզաբանում և ներողություն». Բելգիայի հայ համայնքը վիրավորվել ու հիասթափվել է Վաչե Թովմասյանից