Իրանում ավիահարված է հասցվել շտապօգնության ավտոմեքենային
Իրան
Իրանի հարավում գտնվող Ֆարս նահանգում ավիահարվածի հետևանքով՝ շտապօգնության ավտոմեքենա է ոչնչացվել։ Այս մասին հայտնել է Իրանի Կարմիր մահիկը X սոցիալական ցանցում։
Ծառայության տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել Սեպիդան շրջանում։ Ավտոեքենան ամբողջությամբ ոչնչացվել է։ Սակայն Կարմիր մահիկի աշխատակիցներին հաջողվել է դուրս գալ ավտոմեքենայից մինչև հարվածը, և ոչ ոք չի տուժել։
Կազմակերպությունը նշել է, որ Իրանի դեմ ԱՄՆ-Իսրայելական գործողության սկզբից ի վեր իր աշխատակիցներից չորսը կյանքին սպառնացող վնասվածքներ է ստացել։


















































Ամենադիտված
«Ակնկալում ենք հրապարակային պարզաբանում և ներողություն». Բելգիայի հայ համայնքը վիրավորվել ու հիասթափվել է Վաչե Թովմասյանից