Թեհրանը քննադատել է ԱԷՄԳ-ի դիրքորոշումը Բուշերի ատոմակայանին հարվածների հարցում
Իրան
ԱԷՄԳ-ի անգործությունը և Իրանի Բուշերի ատոմակայանին ուղղված հարվածները դատապարտելու բացակայությունը կարող են խրախուսել ԱՄՆ-ին և Իսրայելին շարունակելու հարվածել ատոմակայանին՝ նշել է Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամմադ Էսլամին ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսիին ուղղված նամակում։
Էսլամին ասել է, որ ԱԷՄԳ-ի արձագանքի բացակայությունը «համարժեք է հանցագործությանը մեղսակից լինելուն» և վարկաբեկում է գործակալությունը։ Նա հավելել է, որ ԱԷՄԳ-ի որոշումը՝ սահմանափակվել խոր մտահոգություն հայտնելով՝ առանց հարվածներն ուղղակիորեն դատապարտելու, բավարար վճռական դիրքորոշում չէ։
Էսլամին Բուշերի ատոմակայանի առաջին բլոկի մոտ հարվածներն անվանել է միջազգային իրավունքի ուղղակի խախտում և ռազմական հանցագործություն: Նա ընդգծել է, որ ատոմակայանին ուղղված հարվածները կարող են հանգեցնել ռադիոակտիվ նյութերի լայնածավալ արտանետման, ինչն անդառնալի հետևանքներ կունենա մարդկանց, շրջակա միջավայրի և հարևան երկրների համար։
Շաբաթ օրը Բուշերի ատոմակայանի մոտակայքում արկ է պայթել: Վնաս է հասցվել ատոմակայանի օժանդակ ծառայությունների շենքին: Մեկ աշխատակից զոհվել է: Հայտարարության մեջ նշվում է, որ միջուկային անվտանգությանը սպառնալիք չկա, և կայանը շարունակում է էլեկտրաէներգիա արտադրել:


















































Ամենադիտված
«Ակնկալում ենք հրապարակային պարզաբանում և ներողություն». Բելգիայի հայ համայնքը վիրավորվել ու հիասթափվել է Վաչե Թովմասյանից