Ով է Իսլամաբադում ԱՄՆ-ի հետ բանակցությունների համար Իրանի պատվիրակության ղեկավարը
Իրան
Խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղերի Ղալիբաֆը նշանակվել է Իսլամաբադում ԱՄՆ-ի հետ բանակցությունների համար Իրանի պատվիրակության ղեկավար։ Այս մասին հայտնում է ISNA լրատվական գործակալությունը։
Լրագրողների տվյալներով՝ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը կլինի ամերիկյան կողմի գլխավոր բանակցողը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախկինում հայտարարել էր Իրանի հետ երկշաբաթյա հրադադարի մասին։ Նա նշել էր, որ հրադադարի շրջանակներում Իրանը համաձայնել է բացել Հորմուզի նեղուցը։ Թրամփը նաև հայտարարել է, որ Իրանի դեմ ռազմական գործողության բոլոր նպատակները կատարվել են։ Սպիտակ տունը հայտարարել է, որ Իսրայելը կմիանա հրադադարին։


















































Ամենադիտված
Հարսանեկան քաոսի․ երկու փեսա եկել են նույն հարսի հետևից