Ով կփոխհատուցի Իրանին պատճառված վնասը․ ԶԼՄ
Իրան
Իրանին ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտության ընթացքում պատճառված վնասները կփոխհատուցվեն ստեղծված հատուկ ներդրումային հիմնադրամից, հաղորդում է իրանական «Ֆարս» լրատվական գործակալությունը՝ հղում անելով Թեհրանի կողմից ներկայացված հրադադարի պայմանների ամբողջական տեքստին ծանոթ աղբյուրին։
«Հրադադարի վերջնական շրջանակը սահմանող ծրագիրը ներառում է վնասի փոխհատուցում՝ ազգային ներդրումային հիմնադրամի ստեղծման միջոցով», - ասվում է հայտարարության մեջ։
Այս հիմնադրամի կառուցվածքի կամ կառավարման վերաբերյալ դեռևս տեղեկություններ չկան։


















































Ամենադիտված
«Խոպան գնալուց առաջ գնացել էին աներոջ տուն՝ հաջող անելու». մանրամասներ վթարից մահացած ընտանիքի մասին