Իրանը հարձակվել է Սաուդյան Արաբիայի՝ Հորմուզի նեղուցը շրջանցող նավթամուղի վրա
Իրան
Իրանն անօդաչու թռչող սարքով հարձակում է սկսել Սաուդյան Արաբիայի՝ Պարսից ծոցի ափից Կարմիր ծով նավթ տեղափոխող «Արևելք-Արևմուտք» խողովակաշարի վրա, գրում է Financial Times-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Պարբերականի տվյալներով՝ անօդաչու թռչող սարքը թիրախավորել է 1200 կիլոմետրանոց երկարությամբ խողովակաշարի երկայնքով գտնվող պոմպակայաններից մեկը։
Այդ երթուղին Սաուդյան Արաբիայի համար ռազմավարական նշանակություն ունի, քանի որ այն հնարավորություն է տալիս նավթ արտահանել՝ շրջանցելով Պարսից ծոցը մնացած աշխարհի հետ կապող Հորմուզի նեղուցը։ Խողովակաշարը Սաուդյան Արաբիայի համար փաստացի տնտեսական կենսական նշանակություն ունեցող այլընտրանքային միջոց է դարձել։

















































Ամենադիտված
Ադրբեջանցին «Կեցցե Ադրբեջանը» երգը միացրած մեքենայով շրջում է Հայաստանում