Իրանի Մեջլիսի խոսնակը ԱՄՆ-ի հետ երկխոսությունը անվանել է անտրամաբանական՝ հաշվի առնելով համաձայնագրի 3 կետերի խախտումները
Իրան
Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը կարծում է, որ անտրամաբանական է երկխոսություն սկսել Միացյալ Նահանգների հետ, երբ Վաշինգտոնը խախտել է համաձայնագրի մի քանի կարևոր կետեր՝ նույնիսկ արդեն բանակցություններից առաջ։ Նա այդ մասին գրել է X-ում։
Խոսնակը նշեց, որ խախտումների թվում են Լիբանան ներխուժումը, Իրանի օդային տարածքի խախտումը և Իսլամական Հանրապետության կողմից ուրանի հարստացման իրավունքի մերժումը։
«Բանակցությունների մեկնարկից առաջ խախտվել են հրադադարի համաձայնագրի երեք հիմնական կետեր։ Այս պայմաններում երկկողմ հրադադարը կամ բանակցությունները անտրամաբանական են», -եզրափակեց Ղալիբաֆը։


















































Ամենադիտված
Ադրբեջանցին «Կեցցե Ադրբեջանը» երգը միացրած մեքենայով շրջում է Հայաստանում