Սպիտակ տունը պնդում է, որ Իրանը համաձայնել է հարստացված ուրան փոխանցել ԱՄՆ-ին
Իրան
Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը հերթական մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Իրանը համաձայնել է իր հարստացված ուրանը փոխանցել ԱՄՆ-ին։
«Դա նախագահի [ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի] և նրա բանակցային թիմի առաջնահերթությունների ցանկում առաջին տեղում է. մենք սկսում ենք երկխոսության հաջորդ փուլը։ Եվ ինչպես ասացի սկզբում, դա կարմիր գիծ է, որից նախագահը չի նահանջի, և նա վճռականորեն տրամադրված է ապահովել, որ դա տեղի ունենա։ Հուսով ենք, որ նա դրան կհասնի դիվանագիտության միջոցով»,- նշել է Լևիթը։
Սպիտակ տան մամուլի քարտուղարին խնդրել են պարզաբանել՝ արդյոք Իրանի ներկայացուցիչներն ազդանշաններ են ուղարկել, որ Թեհրանը պատրաստ է հանձնել իր միջուկային վառելիքը։ «Այո, նրանք ուղարկել են»,- պատասխանել է նա։


















































Ամենադիտված
Ադրբեջանցին «Կեցցե Ադրբեջանը» երգը միացրած մեքենայով շրջում է Հայաստանում