Իրանում բացատրել են՝ ինչպես է որոշվելու Միացյալ Նահանգների հետ բանակցությունների պատվիրակության կազմը
Իրան
Իրանի պատվիրակության կազմը Միացյալ Նահանգների հետ նախատեսված բանակցությունների համար կախված կլինի նրանից, թե ով է ներկայացնում ամերիկյան կողմը։ Ըստ ՏԱՍՍ-ի՝ այս մասին հայտարարել է Իրանի փոխարտգործնախարար Սաիդ Խատիբզադեն։
«Մեր հասկացողությամբ, և դա ամերիկացիները հայտնել են Պակիստանի միջոցով, պատվիրակությունը կգլխավորի Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Դի Վենսը», - ասել է նա։
Դիվանագետը հավելել է, որ իրանական պատվիրակությունը կգլխավորի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղերի Ղալիբաֆը։


















































Ամենադիտված
Ադրբեջանցին «Կեցցե Ադրբեջանը» երգը միացրած մեքենայով շրջում է Հայաստանում