WP․ Իրանը հարվածել է ավելի շատ ամերիկյան ռազմական օբյեկտների, քան ընդունում է ԱՄՆ-ը
Իրան
Իրանը Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի հետ հակամարտության սկզբից ի վեր հարվածել է առնվազն 228 ռազմական օբյեկտների և տեխնիկայի միավորների։ Այս մասին գրում է «The Washington Post»-ը՝ հղում անելով արբանյակային լուսանկարների վերլուծությանը։
Պարբերականի տվյալներով՝ վնասվել են անգարներ, զորանոցներ, վառելիքի պահեստներ, ինքնաթիռներ, ինչպես նաև ռադարային համակարգեր, կապի և հակաօդային պաշտպանության օբյեկտներ։ Հոդվածում նշվում է, որ ավերածությունների մասշտաբները զգալիորեն ավելի մեծ են, քան պաշտոնապես ընդունում է ԱՄՆ կառավարությունը։
Լրագրողները ուսումնասիրել են տարածաշրջանում տեղակայված ամերիկյան ռազմաբազաների արբանյակային լուսանկարները և եզրակացրել, որ ստացված տվյալները չեն համընկնում Պենտագոնի հրապարակած հաշվետվությունների հետ։


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ