Իրանի ռազմածովային ուժերը նավթատար են կալանել
Իրան
Իրանի ռազմածովային ուժերը կալանել են Բարբադոսի դրոշի ներքո նավարկող Ocean Koi լցանավը «նավթ արտահանելու փորձի» համար, հաղորդում է IRNA-ն։
Լրագրողների խոսքով՝ նավի կողմից նավթի տեղափոխումը կարող է «խաթարել Իրանի ժողովրդի շահերը»։ Գործակալությունը հավելել է, որ կալանումից հետո լցանավն ուղարկվել է Իսլամական Հանրապետության հարավային ափ։
Մինչդեռ, Tasnim լրատվական գործակալությունը հրապարակել է կադրեր, որոնցում երևում է, թե ինչպես են իրանցի զինվորականները մոտենում նավին, նստում այն և բարձրացնում իրանական դրոշը կայմի վրա։


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ