Իրանի հետ համակարգված կերպով Հորմուզի նեղուցով անցել է ևս մեկ տանկեր
Իրան
Մայիսի 10-ին VLCC Agios Fanourios I լցանավը անցել է Հորմուզի նեղուցով՝ Իրանի կողմից սահմանված երթուղով, հաղորդում է Tasnim-ը։
Իրաքյան նավթ տեղափոխող լցանավը ներկայումս գտնվում է Օմանի ծոցում և ուղևորվում է դեպի Վիետնամի Նագի Սոն նավահանգիստ։
Մինչ այդ հաղորդվել էր, որ Մեծ Բրիտանիան պատրաստ է HMS Dragon ականակիրը ուղարկել Հորմուզի նեղուց։ Մարտին այս նավը ժամանել է Կիպրոս՝ Ակրոտիրիում գտնվող բրիտանական ավիաբազան պաշտպանելու համար։ Այժմ բրիտանական կառավարությունը մտադիր է HMS Dragon-ը վերաուղղորդել Մերձավոր Արևելք, անհրաժեշտության դեպքում՝ ջրային ճանապարհով նավագնացությունը պաշտպանելու համար։


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը