Իրանը սպառնացել է ոչնչացնել Պարսից ծոցի հարավում գտնվող ամերիկյան բոլոր բազաները
Իրան
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ՝ Իրանի էլիտար բանակ-խմբ․) կարող է ապաակտիվացնել Պարսից ծոցի հարավում գտնվող բոլոր ամերիկյան ռազմական բազաները։ Այս մասին, ըստ իրանական լրատվամիջոցների, հայտարարել է ԻՀՊԿ խոսնակ Իբրահիմ Զոլֆաղարին։
«Մոտ ապագայում Պարսից ծոցի հարավում գտնվող բոլոր ամերիկյան ռազմական բազաները կապաակտիվացվեն», - ասել է նա։
Մայիսի 15-ին The New York Times-ը, հղում անելով աղբյուրներին, հաղորդել է, որ Իսրայելը և ԱՄՆ-ն ակտիվորեն պատրաստվում են Իրանի դեմ ռազմական գործողությունների հնարավոր վերսկսմանը։ Ըստ թերթի՝ Իսլամական Հանրապետությունը կարող է ենթարկվել նոր հարձակումների արդեն այս շաբաթ։


















































Ամենադիտված
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը