Հայ գերիներն՝ առանց նամակների. ԱՄՆ-ն անպարտելի չէ․ Լուկաշենկո Հայաստանը հյուրընկալել է eTwinning համաեվրոպական դպրոցական ծրագրի միջազգային համաժողովը Փաշինյանի ասածը շատ ավելի վտանգավոր է․ Ադրբեջանը Տիգրանաշենին կապող ճանապարհ են ուզում տալ․Խաչատրյան Starlink-ի արագությունն աճել է, բայց դեռ չի հասել նախկին մակարդակին. Զելենսկի Պոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել Հայաստան ԱՄՆ Ռուսական դիզելային վառելիքի արտահանման համար խոչընդոտներ չկան. Նովակ Քննարկել են Հայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հարցեր Ինչո՞ւ չեն պակասում ընտանեկան բռնության դեպքերը․ Դուրյանի մեկնաբանությունը ԱՄՆ-ն կրկին հետաձգել է «Լուկօյլի» արտասահմանյան բենզալցակայանների դեմ պատժամիջոցների կիրառումը Խաղաղության հաստատման գործընթացում առկա են բնապահպանական հարցեր. վարչապետ Հայաստանում ապօրինի զենքի շրջանառության 164 դեպք է արձանագրվել․ 11 անձ ձերբակալվել է Մեծ Բրիտանիան մոտ 1 մլրդ ֆունտ կներդնի տարբեր ոլորտներում. ներկայացուցիչ 

ՄԳՇ-ներում տպագրելը պետք է լինի ոչ թե մահակ հայագետի գլխին, այլ՝ խրախուսանք․ «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու

Քաղաքական

«Հայաստան» դաշինքի անդամ, փաստաբան Ռուբինա Պետրոսյանը գրում է․

«Հայաստանի Հանրապետությունում գիտության, բարձրագույն կրթության և ակադեմիական համակարգի զարգացումը պետք է դիտարկվի որպես ազգային անվտանգության, մշակութային ինքնության և պետական կայունության ռազմավարական հիմնասյուն։

Պետության առաջնահերթություններից մեկը պետք է լինի գիտնականի և դասախոսի հասարակական կերպարի վերարժևորումը։ Գիտնականը պետք է ընկալվի ոչ միայն որպես մասնագիտական գործունեություն իրականացնող անձ, այլ որպես հանրային հեղինակություն, մտավոր առաջնորդ և ազգային արժեք ստեղծող գործիչ։

Հետևաբար, անհրաժեշտ է բացառել գիտնականի ակադեմիական ազատության սահմանափակման, ճնշման կամ լռեցման ցանկացած դրսևորում։ Գիտական և կրթական ոլորտներին վերաբերող հիմնարար որոշումները պետք է ընդունվեն մասնագիտական համայնքի լայն ներգրավմամբ և համաձայնությամբ, այլ ոչ թե քաղաքական կամքի թելադրանքով։ Ինչպես, օրինակ առանց գիտական համայնքի համաձայնության, Հայոց պատմությունը զուտ քաղաքական քմահաճույքի և թուրքական հայեցակարգերի ազդեցության արդյունքում դարձավ Հայաստանի պատմություն:

Այդ համատեքստում կարևոր է նաև Հայաստանի դպրոցական դասագրքերի բովանդակության և որակի խորքային վերանայումը՝ ոլորտի առաջատար մասնագետների մասնակցությամբ իրականացվող մասնագիտական փորձաքննության միջոցով։

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի դերը պետք է անհապաղ վերականգնվի որպես երկրի գիտական կյանքի համակարգող առանցքային կառույց։ Ակադեմիայի ենթակայությունից դուրս բերված գիտահետազոտական ինստիտուտները պետք է անհապաղ վերադարձնել միասնական ակադեմիական համակարգի ներքո՝ կանխելով դրանց մասնատման, փակման կամ տարբեր բուհական և վարչական կառուցակարգերի մեջ ներառման վտանգավոր միտումները։ Ակադեմիայի նախագահությունը, որն այսօր վերածվել է ինչ-որ անհասկանալի ու իներտ մի խորհրդակցական մարմնի, պետք է ստանա ակադեմիայի գիտական կյանքը տնօրենինելու նախկին լիազորությունները։ Աշխարհահռչակ գիտնականներ Հովսեփ Օրբելու, Վիկտոր Համբարձումյանի և այլոց ջանքերով հիմնադրված ու կայացած ակադեմիան եղել է Հայաստանի դեմքը, և անթույլատրելի է ինչ-որ մի խմբի քաղաքական քմահաճույքներով ու կասկածելի մոտեցումներով ավերել տասնամյակների ստեղծածը։

Միաժամանակ անհրաժեշտ է բարելավել գիտաշխատողների աշխատանքային պայմանները։ Գիտական արդյունավետությունը բարձրացնելու համար ինստիտուտներում պետք է աստիճանաբար հրաժարվել բազմամարդ աշխատասենյակների համակարգից՝ ապահովելով առավել կենտրոնացված և ստեղծագործական միջավայր։ Որոշ ինստիտուտների համար հնարավոր է ներդնել նաև հեռավար աշխատանքի ճկուն համակարգեր։ Կարևոր է նաև ընդլայնել գիտաշխատողների սոցիալական աջակցության ծրագրերը, մասնավորապես՝ հանգստի և առողջական վերականգնման սոցիալական փաթեթները։

Ակադեմիական հաստատությունները պետք է ունենան ոչ միայն գիտական, այլև հանրահռչակման և կառավարման ժամանակակից գործիքակազմ։ Այդ նպատակով ՀՀ ԳԱԱ համակարգում անհրաժեշտ է ձևավորել մասնագիտական մենեջմենթի և մարքեթինգի ստորաբաժանումներ, որոնք կզբաղվեն ակադեմիայի և առանձին ինստիտուտների միջազգային ճանաչելիության բարձրացմամբ։ Յուրաքանչյուր ինստիտուտ պետք է ունենա նաև իր գիտահանրամատչելի հանդեսը՝ հասարակության հետ կապն ամրապնդելու և գիտությունը հանրայնացնելու համար։ Միևնույն ժամանակ ռազմավարական նշանակություն ունեցող ուղղությունների զարգացումը պետք է դառնա պետական առաջնահերթություն։ Այդպիսի նախաձեռնությունների շարքում կարելի է առանձնացնել Գեոդեզիայի ինստիտուտի վերականգնումը, ինչպես նաև Արցախագիտության ինստիտուտի ստեղծումը։

Բարձրագույն կրթության ոլորտում առաջնահերթ է բյուրոկրատական բարդ մեխանիզմների պարզեցումը և բուհական ինքնավարության ամրապնդումը։ Ուսանող–դասախոս–դեկանատ հարաբերությունները պետք է լինեն առավել պարզ, ճկուն և արդյունավետ, իսկ ամբիոնները պետք է ունենան իրական ակադեմիական և կառավարչական լիազորություններ, ինչպես նաև օժտվեն ինքնավարության որոշակի աստիճանով։ Կրթությունը պետք է լինի մրցունակ և հնարավորինս հասանելի, իսկ բուհերը՝ միջազգային համագործակցության ակտիվ հարթակներ։ Հատուկ ուշադրություն պետք է դարձվի միջազգային ամառային դպրոցների կազմակերպմանը, ուսանողների և դասախոսների փոխանակման ծրագրերին, ինչպես նաև հայագիտության ռազմավարական ուղղությունների զարգացմանը։

Պետությունը, համագործակցելով մասնավոր հատվածի հետ, պետք է նպատակային աջակցություն ցուցաբերի հայագիտության տարբեր ճյուղերին։ Ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտներում՝ արցախագիտություն, ուրարտագիտություն, խաչքարագիտություն, գորգագիտություն, տարազագիտություն, հայ ազգագրություն և այլ ուղղություններ, անհրաժեշտ է սահմանել բարձր կրթաթոշակներ և խրախուսման ծրագրեր մագիստրոսական և թեկնածուական հետազոտությունների համար։ Այս քաղաքականությունը կնպաստի ոչ միայն գիտական նոր սերնդի ձևավորմանը, այլև ազգային մշակութային ժառանգության պահպանմանն ու զարգացմանը։

Վերջին տարիներին գիտական գործունեության արդյունավետության հիմնական չափանիշներից են դարձել Scopus և Web of Science միջազգային գիտաչափական շտեմարաններում հրապարակումները։ Թեև նման համակարգերում տպագրվելը կարևոր է միջազգային գիտական ինտեգրման և տեսանելիության համար, այուամենայնիվ, այս առումով, առկա են նաև լուրջ խնդիրներ։

Նախ, գիտական գնահատման գործընթացը հաճախ վերածվում է զուտ քանակական ցուցանիշների մրցավազքի, որտեղ երբեմն առավելություն են ստանում ֆինանսական հնարավորություններ ունեցող հետազոտողները, քանի որ բազմաթիվ ամսագրերում հոդվածների հրապարակումը իրականացվում է վճարովի հիմունքներով։ Արդյունքում կարող է արժեզրկվել հայերենով գրված հիմնարար մենագրությունը կամ բարձրորակ գիտական աշխատանքը, եթե այն ընդգրկված չէ միջազգային շտեմարաններում։

Երկրորդ, Հայոց պատմության, արցախագիտության, ազգագրության և հայագիտության մի շարք այլ ճյուղերում միջազգային հրապարակումների հնարավորությունները հաճախ սահմանափակված են ոչ միայն մասնագիտական, այլև քաղաքական պատճառներով։ Ցավոք, օրվա իշխանության վարած կուրսը և գիտնականներին ներկայացված պահանջները (կա՛մ տպագրում ես միջազգային գիտաչափական շտեմարաններում, կա՛մ դուրս ես մնում ակադեմիական ու բուհական համակարգից) հայագիտական և հարակից կարևոր ռազմավարական այլ ուղղություններ ուղղակի հանձնվել են օտար, շատ դեպքերում՝ Հայաստանի հանդեպ ոչ բարյացակամ տրամադրված, իսկ որոշ դեպքերում՝ ուղղակի թուրք-ադրբեջանական ազդեցության տակ գտնվող հանդեսների խմբագրությունների քմահաճույքին։ Անթույլատրելի այս մոտեցումն ուղղակի սպանում է հայագիտությունը և հարակից մի շարք գիտաճյուղեր, ինչի պայմաններում ՀՀ պետական բյուջեից վճարվող հայագետը ստիպված է ամիսներով կամ տարիներով կատարել օտար խմբագրությունների՝ հաճախ բոլորովին ոչ հայանպաստ, հիմքում քաղաքական բնույթ կրող պարտադրանքները։ Ուղղակի անհասկանալի է՝ օտար մասնագետն ինչպե՞ս է որոշում, օրինակ, Հայոց պատմության այս կամ այն ժամանակաշրջանին առնչվող աշխատության որակը, երբ նա բոլորովին հեռու է այդ հարցերից։

Այս պայմաններում Հայաստանի Հանրապետությունը պետք է միաժամանակ երկու ուղղությամբ զարգացնի իր քաղաքականությունը։

1․ Անհրաժեշտ է բարձրացնել հայկական գիտական հանդեսների որակը՝ դրանք համապատասխանեցնելով միջազգային գիտաչափական չափորոշիչներին, ապահովելով բարձրակարգ խմբագրակազմ, ժամանակակից տեխնիկական հագեցվածություն և խմբագիրների ու խմբագրակազմի արժանապատիվ վարձատրություն։ Պետությունը պետք է հետևողականորեն խթանի նաև հայերեն գիտական գրականության զարգացումը և պաշտպանությունը։ Կարևոր է նաև, որ հայաստանյան գիտական հանդեսները դառնան գրավիչ միջազգային հետազոտողների համար՝ ձևավորելով միջազգային խմբագրական ցանցեր և գիտական համագործակցություններ։

2․ Անհրաժեշտ է ամեն կերպ խրախուսել (այդ թվում՝ լրացուցիչ ֆինանսական խրախուսանքներ) այն հայագետներին, որոնք Հայաստանի ու հայագիտության համար ռազմավարական նշանակության իրենց աշխատանքները կհրապարակեն օտար լեզուներով տպագրվող միջազգային գիտաչափական շտեմարաններում։ Այսինքն, ՄԳՇ-ներում տպագրելը պետք է լինի ոչ թե մահակ հայագետի գլխին, այլ խրախուսանք»։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հայ գերիներն՝ առանց նամակների. ԱՄՆ-ն անպարտելի չէ․ ԼուկաշենկոՀայաստանը հյուրընկալել է eTwinning համաեվրոպական դպրոցական ծրագրի միջազգային համաժողովըՓաշինյանի ասածը շատ ավելի վտանգավոր է․ Ադրբեջանը Տիգրանաշենին կապող ճանապարհ են ուզում տալ․ԽաչատրյանStarlink-ի արագությունն աճել է, բայց դեռ չի հասել նախկին մակարդակին. ԶելենսկիՊոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել ՀայաստանԳերմանիան և Ֆրանսիան համաձայնության են եկել եվրոպական ավտոարդյունաբերությանը աջակցելու ծրագրի շուրջԱՄՆ Ռուսական դիզելային վառելիքի արտահանման համար խոչընդոտներ չկան. ՆովակՔննարկել են Հայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հարցերԴեղատան տերը կենդանիների համար նախատեսված դեղամիջոցները վաճառել է որպես մանկական դեղամիջոցAFP. Մակրոնը կորցնում է իր ազդեցությունը համաշխարհային ասպարեզումԲըրնհեմն ասել է, որ չի ցանկանում պատմության մեջ մտնել որպես Մեծ Բրիտանիայի վերջին վարչապետԻնչո՞ւ չեն պակասում ընտանեկան բռնության դեպքերը․ Դուրյանի մեկնաբանությունըԽաղաղության խոստումներ, էլեկտրաէներգիա՝ Ադրբեջանից. Զելենսկին արյունոտել է իրեն կերակրող ձեռքըԱՄՆ-ն կրկին հետաձգել է «Լուկօյլի» արտասահմանյան բենզալցակայանների դեմ պատժամիջոցների կիրառումըԼուկաշենկոն կոչ է արել Զելենսկուն կատարել իր խոստումները և առաջադրվել նախագահի պաշտոնումԽաղաղության հաստատման գործընթացում առկա են բնապահպանական հարցեր. վարչապետՎատիկանը հայտնել է Հռոմի պապի վիճակի մասին վիրահատությունից հետոՀայաստանում ապօրինի զենքի շրջանառության 164 դեպք է արձանագրվել․ 11 անձ ձերբակալվել էՄեծ Բրիտանիան մոտ 1 մլրդ ֆունտ կներդնի տարբեր ոլորտներում. ներկայացուցիչԶելենսկին ԵՄ-ից լրացուցիչ ֆինանսավորում է խնդրելԻրանը խոստացել է արձագանքել ԱՄՆ-ի կողմից երկրի էներգետիկ օբյեկտների դեմ ուղղված սպառնալիքներինՌԴ-ն ակտիվ մասնակցում է բնապահպանական տարբեր նպատակների իրականացմանը. ՌԴ նախագահի օգնականԻրաքի արտգործնախարարը Իրան-ԱՄՆ հակամարտությունից երկրին հասցված վնասը գնահատում է 60 միլիարդ դոլարՀայաստանի և Ղրղզստանի նախագահները COP17-ի շրջանակում քննարկել են համագործակցության հեռանկարներըՖինանսների նախարարը հայտարարել է, որ Ուկրաինան չի կարողանում գտնել 40 միլիարդ եվրո ռազմական կարիքների համարՀայաստանի և Թուրքիայի նախարարները COP17-ի շրջանակում քննարկել են համագործակցության նոր հնարավորություններըԶիմբաբվեի ներկայացուցիչ․ Կենսաբազմազանության պահպանման նպատակներին հասնելու համար անհրաժեշտ է ֆինանսավորումԻջևան համայնքին կվերադարձվի Աչաջրի գյուղապետարանի և Մշակույթի տան շուրջ 125 քմ տարածքՀարավային Կորեան ուսումնասիրում է Հյուսիսային Կորեայի հետ սահմանին ռոբոտներ տեղակայելու հնարավորությունըՀոկտեմբերի 17-ից Երևանի թիվ 1 և 3 երթուղիները կսպասարկվեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսներովԻրանի նախագահը մեղադրել է ԱՄՆ-ին պատերազմների ժամանակ շրջակա միջավայրին հասցված վնասի համար Սենեգալի ներկայացուցիչ․ Վերականգնվել է 80 մլն հեկտար տարածք, ավելանում է բնապահպանական բյուջենԲնության պահպանության յուրաքանչյուր դոլարի դիմաց 30 դոլար է ուղղվում այն ոչնչացնող գործունեությանը. ԻնվենթորԿոբախիձեն բացատրել է, թե ինչ կլինի, եթե Ուկրաինան միանա ԵՄ-ինԹուրքիայի ներկայացուցիչը շնորհակալություն է հայտնել ՀՀ նախագահին և կառավարությանը՝ միջոցառման կազմակերպման համարՖիդանը երկրներին կտեղեկացնի դեսպանատները Երուսաղեմ տեղափոխելու դեմ միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտության մասին Պատերազմի հետևանքով Լիբանանի բնապահպանական կորուստները գերազանցել են 525 մլն դոլարը. Էլ-ԶեյնՀուանլուն. ոսկեգույն լճակների և լեռների հովիտըԼուկաշենկո. ԱՄՆ-ն սխալվում է՝ իրեն անկասելի ուժ համարելովԱլիևի նոր մեղադրանքները, հոսանք՝ Ադրբեջանից ու Թուրքիայից․ անկլավների հարցն ու ՌԴ-ի գործոնըՀունգարիան հայտարարել է, որ Ուկրաինային կտրամադրի մարդասիրական, բայց ոչ ռազմական օգնությունԿամբոջան իր տարածքի 39%-ը հռչակել է պահպանվող տարածք․ նախատեսվում է տարեկան 5 մլն ծառ տնկելEl Pais. Իսպանիան և Իտալիան համաձայնության են եկել սահմանային վերահսկողությունը վերացնելու վերաբերյալԲնիկ ժողովուրդների իրավունքները պետք է մեծ տեղ ունենան բնապահպանական ծրագրերում. IIFB համանախագահԿենսաբազմազանության փրկության համար պետք է արագացնել գործողությունները․ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարԵՄ-ն պատրաստ է աջակցել Հայաստանի բնապահպանական նախաձեռնություններին․ ՌիբերաԹուրքմենստանը կարևորել է կենսաբազմազանության պահպանումն ու անապատացման դեմ պայքարըՉեխիան դեմ է արտահայտվել Ուկրաինային ԵՄ-ի կողմից երաշխավորված վարկ տրամադրելունՓաշինյանը և Փեզեշքիանը քննարկել են ՀՀ-Իրան համագործակցության օրակարգը և պայմանավորվածություններըՔննարկվել են Հայաստան-Ուկրաինա հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր
Ամենադիտված