ՀՀ-ում 13 պատմամշակութային օբյեկտ ստացել է հուշարձանի կարգավիճակ․ ԿԳՄՍՆ նիստի որոշումները 30 տարվա աշխատանքային ստաժ ունեցող դասախոսին ազատել են աշխատանքից՝ Instagram-ի երկու հրապարակումների պատճառով Բաբաջանյան–Աշտարակի ճանապարհը վեց ամիս հետո ամբողջությամբ կբացվի. Ավինյան ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Ինչ անել ՀՀ քաղաքացիության շնորհման և դադարեցման գործընթացների տեխնիկական հարցերի դեպքում Երկրի վրա գրանցվել է ռեկորդային տաք օգոստոս Վտանգելով իր ֆիզիկական անվտանգությունը՝ Իշխանյանը վեր է հանել խնդիրներ, որոնք վտանգ են ներկայացնում մեր երկրին. պատգամավոր Կոտայքի մարզում «ՎԱԶ 2106»-ը գլխիվայր շրջվել է. վարորդը մահացել է Պուտինը հայտնի բանաստեղծությունից մեջբերում է արել Սպանության փորձի և առողջությանը ծանր վնաս պատճառելու հատկանիշներով հետախուզվող է հայտնաբերվել Հայտնի է Վեհափառի և 6 եպիսկոպոսների գործով նիստի օրը Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ» 

Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի քաղաքական խոսույթում վերջին տարիներին ամենաինտենսիվ քննարկվող թեմաներից մեկը Եվրամիության հետ մերձեցման հեռանկարն է, և այս թեմայի շուրջ ձևավորված հանրային սպասելիքներն ու իրականության միջև եղած անդունդը օրեցօր ավելի է խորանում։ Երկրի ղեկավարությունը համառորեն հայտարարում է եվրոպական ուղղվածության մասին, Ազգային ժողովն ընդունել է համապատասխան օրենք՝ Եվրամիությանն անդամակցելու գործընթաց սկսելու վերաբերյալ, իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչները խոստանում են արագ տեմպերով մտնել պաշտոնական բանակցային փուլ, սակայն Բրյուսելից հնչող ազդակները վկայում են բոլորովին այլ իրականության մասին։

Ամենաուշագրավ և ամենախոսուն փաստը վիզային ռեժիմի ազատականացման հարցում Եվրամիության դիրքորոշումն է։ Երբ ԵՄ-ի պաշտոնական ներկայացուցիչները հայտարարում են, որ չափազանց վաղ է խոսել Հայաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմի ազատականացման ժամկետների մասին (թեկուզ նկատի ունենալով կոնկրետ թվական նշելը), սա ոչ թե տեխնիկական բնույթի մեկնաբանություն է, այլև քաղաքական ազդակ, որը պետք է ընկալել իր ամբողջ ծավալով։ Վիզայի ազատականացումը Եվրամիության հետ հարաբերությունների ամենահասարակ, ամենանախնական և համեմատաբար հեշտ իրագործվող քայլն է։ Սա այն գործիքն է, որով Եվրամիությունը պարգևատրում է առնվազն իրեն համակողմանիորեն լոյալ գործընկերներին կամ նրանց, որոնց օգտակար է համարում, և այն երբեք չի համարվել անդամակցության նախապայման կամ անդամակցության գործընթացի մաս։

Վրաստանը, Մոլդովան, Ուկրաինան այս արտոնությունն ստացել են դեռևս այն ժամանակ, երբ անդամակցության հեռանկարի մասին լուրջ խոսք անգամ չկար։ Այսինքն, վիզային ռեժիմի ազատականացումը Եվրամիության արտաքին քաղաքականության մեջ այն նվազագույն զիջումն է, որն արվում է նույնիսկ առանց խորքային ռազմավարական պարտավորությունների։ Եթե Հայաստանի դեպքում նույնիսկ այս նվազագույն քայլի ժամկետների մասին (կրկնում ենք՝ թեկուզ կոնկրետ ինտերվալի մասին) խոսելը «չափազանց վաղ» է համարվում, ապա ի՞նչ հիմքերի վրա է կառուցվում այն պատրանքը, թե անդամակցության գործընթացը կարող է արագ սկսվել և հաջողությամբ ընթանալ։

Այստեղ անհրաժեշտ է հասկանալ Եվրամիության համայնքի որոշումներ կայացնելու ներքին մեխանիզմը, որն ակնհայտորեն անտեսվում է հայաստանյան հանրային քննարկումներում։ Եվրամիությունը միասնական քաղաքական դերակատար չէ, այլ քսանյոթ անդամ պետության համախումբ, որտեղ յուրաքանչյուր երկիր ունի իր սեփական շահերը, վետոյի իրավունքը և ներքին քաղաքական հաշվարկները։ Անդամակցության հարցում պահանջվում է բոլոր անդամների միաձայն համաձայնություն, և պատմությունն էլ ցույց է տվել, որ նույնիսկ մեկ երկրի առարկությունը բավարար է տասնամյակներով սառեցնելու թեկնածու երկրի հեռանկարները։ Թուրքիայի օրինակը ավելի քան խոսուն է. այդ երկիրը թեկնածուի կարգավիճակ ունի արդեն քառորդ դարից ավելի, սակայն անդամակցության իրական հեռանկարը գործնականում չկա։ Ուկրաինան, որին պատերազմի պայմաններում արտակարգ արագությամբ շնորհվեց թեկնածուի կարգավիճակ, այնուամենայնիվ, կանգնած է տասնամյակներ տևող բարեփոխումների ճանապարհի առաջ, և նույնիսկ նրա դեպքում մի շարք անդամ երկրներ բացահայտ դիմադրություն են ցույց տալիս ընդլայնմանը։

Այս ֆոնին Հայաստանի համար խոսել արագ անդամակցության մասին՝ նշանակում է անտեսել ոչ միայն Եվրամիության ներքին դինամիկան, այլև ընդլայնման նկատմամբ Բրյուսելում առկա աճող հոգնածությունը։ Եվրամիության ընդլայնման հոգնածությունը նոր նկատվող երևույթ է։ Վերջին երկու տասնամյակում ԵՄ-ն բախվել է ներքին լուրջ ճգնաժամերի՝ ֆինանսական ճգնաժամից մինչև Բրեքսիթ, միգրացիոն ճգնաժամից մինչև աջ պոպուլիզմի վերելք, և այս պայմաններում նոր անդամների ընդունումը՝ հատկապես տնտեսապես թույլ և ռազմավարականորեն անկայուն տարածաշրջանից, շատ անդամների համար ոչ թե ներդրում է, այլև լրացուցիչ բեռ։

Հայաստանը, որի տնտեսության ծավալը չափազանց փոքր է, որի արտահանման կառուցվածքը սահմանափակ է, և որը գտնվում է բարդ անվտանգային միջավայրում, Եվրամիության համար ներկայում չի ներկայացնում այն գրավչությունը, որը կարող է հաղթահարել ընդլայնման դիմադրությունը։ Ավելին, Հայաստանը չունի Եվրամիության հետ ցամաքային սահման, ինչը տեխնիկապես և իրավականորեն լուրջ հարցադրումներ է առաջացնում անդամակցության հնարավորության վերաբերյալ, քանի որ Եվրամիության պայմանագրերը ենթադրում են եվրոպական աշխարհագրական պատկանելություն, ու թեև այս չափանիշը պատմականորեն ճկուն է մեկնաբանվել, այնուամենայնիվ, այն լրացուցիչ խոչընդոտ է, որը պահանջում է բոլոր անդամների քաղաքական կամքը, ինչը ներկայումս բացակայում է։

Բացի իրավական և ինստիտուցիոնալ խոչընդոտներից, կան նաև ռազմավարական և անվտանգային հանգամանքներ, որոնք անտեսելը ոչ միայն անիրատեսական է, այլև վտանգավոր։ Հայաստանը գտնվում է տարածաշրջանում, որտեղ իր անվտանգության հիմնական մարտահրավերները պահանջում են անմիջական և գործնական լուծումներ, ոչ թե հեռավոր ապագայի ինտեգրացիոն նախագծեր, որոնք այդպես էլ կարող է իրականություն չդառնան։ Եվրամիությունը, ինչպես ցույց է տվել վերջին տարիների փորձը, չի կարող և չի ցանկանում Հայաստանին տրամադրել անվտանգության երաշխիքներ։ ԵՄ դիտորդական առաքելությունը, որը ներկայացվում է որպես մերձեցման զգալի արդյունք, խորհրդանշական բնույթ ունի և չի կարող փոխարինել իրական անվտանգային համակարգին։

Այս պայմաններում երկրի ղեկավարության կողմից բոլոր ռազմավարական խաղաթղթերը դնելը եվրոպական ուղղվածության վրա՝ նշանակում է թուլացնել այլ ուղղություններով հարաբերությունները՝ առանց փոխհատուցում ստանալու։ Սա է հենց այն վտանգավոր սխալը, որի քարոզչությունը կարելի է բնութագրել որպես հեռավոր ապագայի համար ինչ-որ հավանական իրադարձության համար նախատեսված «լապշաներ», որոնց համար զոհասեղանին են դրվում ներկայի և մոտ ապագայի շահերը։

Այստեղ հարկ է առանձնացնել քաղաքական հռետորաբանության և պետական ռազմավարության տարբերությունը։ Երբ իշխանությունը հայտարարում է Եվրամիությանն անդամակցելու մտադրության մասին, այս հայտարարությունը կարող է ունենալ ներքին քաղաքական նպատակներ՝ ձևավորելու դրական օրակարգ, շեղելու ուշադրությունը սոցիալ-տնտեսական և անվտանգային կարևոր խնդիրներից, ստեղծելու առաջընթացի պատրանք։ Սակայն պետական ռազմավարությունը չի կարող հիմնվել հռետորաբանության վրա։ Իրական ռազմավարությունը պահանջում է սառը հաշվարկ՝ ի՞նչ է տալիս Եվրամիությունը այսօր, ի՞նչ կարող է տալ վաղը, և ի՞նչ գնով։ Վիզային ազատականացման հարցում Բրյուսելի դիրքորոշումը հստակ ցույց է տալիս, որ այսօր Եվրամիությունը պատրաստ չէ նույնիսկ նվազագույն զիջումների։ Սա նշանակում է, որ Հայաստանի համար եվրոպական ինտեգրացիայի գինը ներկայում անհամաչափ բարձր է կորսվող օգուտների համեմատ. պահանջվում են լուրջ զիջումներ աշխարհաքաղաքական դաշտում, հարաբերությունների սրում ավանդական գործընկերների հետ, տնտեսական կապերի վերակառուցում, իսկ փոխարենը առաջարկվում են միայն խոստումներ և խորհրդանշական ժեստեր։

Կարևոր է նաև հասկանալ, որ Եվրամիության հետ հարաբերությունների խորացումը և Եվրամիությանն անդամակցելը երկու տարբեր բաներ են։ Հայաստանը կարող է և պետք է զարգացնի հարաբերությունները Եվրամիության հետ առևտրի, ներդրումների, կրթության, տեխնոլոգիաների ոլորտներում, քանի որ դա համապատասխանում է երկրի շահերին։ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, որն արդեն իսկ գործում է, լավ հիմք է այդ համագործակցության համար։ Սակայն այս համագործակցության խորացումը չի պահանջում անդամակցության հռետորաբանություն և երկրի աշխարհաքաղաքական կողմնորոշման սրված փոփոխություն։

Խնդիրը սկսվում է այնտեղ, որտեղ գործնական համագործակցությունը փոխարինվում է «իդեոլոգիական» նախագծով, երբ երկրի արտաքին քաղաքականությունը սկսում է կառուցվել ոչ թե շահերի հաշվարկի, այլև պատկերացումների և ակնկալիքների հիման վրա։

Անդամակցության գործընթացի իրատեսական գնահատականը պահանջում է նաև հասկանալ, թե ինչ փուլեր է ներառում այդ գործընթացը։ Նույնիսկ եթե Հայաստանը ստանա թեկնածուի կարգավիճակ, ինչը ներկայիս պայմաններում խիստ կասկածելի է, դրանից հետո սկսվում է տասնամյակներ տևող բարեփոխումների շրջան՝ օրենսդրության ներդաշնակեցում եվրոպական ստանդարտների հետ, որը ներառում է հարյուրավոր օրենքների և կանոնակարգերի փոփոխություն, տնտեսության մրցունակության բարձրացում մինչև եվրոպական մակարդակ, կոռուպցիայի դեմ պայքարի ինստիտուցիոնալ ամրապնդում, դատական համակարգի արմատական բարեփոխում և այլն, և այլն։ Այս բոլորը պահանջում է հսկայական ռեսուրսներ, քաղաքական կայունություն և սոցիալական համերաշխություն, որոնք ներկայիս Հայաստանում խնդրահարույց են։ Իսկ ամենակարևորը՝ այս գործընթացի ավարտի երաշխիք չկա, քանի որ վերջնական որոշումը կախված է ոչ թե թեկնածու երկրի ջանքերից, այլև անդամ երկրների քաղաքական կամքից, որը կարող է փոխվել ցանկացած պահի ներքին քաղաքական զարգացումների արդյունքում։

Այս ամենի ֆոնին հարց է առաջանում՝ ինչո՞ւ է երկրի ղեկավարությունը շարունակում խթանել այն սպասելիքները, որոնք օբյեկտիվորեն չեն կարող իրականանալ կանխատեսելի ապագայում։ Պատասխանը, հավանաբար, ավելի շատ թաքնված է ներքին քաղաքական հաշվարկներում։

Եվրոպական ինտեգրացիայի թեման հարմար գործիք է հասարակության որոշակի շերտերի աջակցությունը պահպանելու, արևմտյան գործընկերների բարեհաճությունը ձեռք բերելու և արտաքին քաղաքականության ոլորտում «ձեռքբերումներ» ցուցադրելու համար։ Սակայն այս մոտեցումը կարճատև է ու վտանգավոր, քանի որ երբ սպասելիքները չիրականանան, ինչը անխուսափելի է, հասարակության հիասթափությունը կլինի համեմատաբար ավելի խորը, իսկ երկրի ռազմավարական դիրքերը՝ ավելի թույլ, քան եղել են գործընթացի սկզբում։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ՀՀ-ում 13 պատմամշակութային օբյեկտ ստացել է հուշարձանի կարգավիճակ․ ԿԳՄՍՆ նիստի որոշումները30 տարվա աշխատանքային ստաժ ունեցող դասախոսին ազատել են աշխատանքից՝ Instagram-ի երկու հրապարակումների պատճառովCBS. Իրանը մի քանի կործանիչներ է խոցել Հորդանանում գտնվող ամերիկյան բազայում Բաբաջանյան–Աշտարակի ճանապարհը վեց ամիս հետո ամբողջությամբ կբացվի. ԱվինյանՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենԻնչ անել ՀՀ քաղաքացիության շնորհման և դադարեցման գործընթացների տեխնիկական հարցերի դեպքումԵրկրի վրա գրանցվել է ռեկորդային տաք օգոստոսՎտանգելով իր ֆիզիկական անվտանգությունը՝ Իշխանյանը վեր է հանել խնդիրներ, որոնք վտանգ են ներկայացնում մեր երկրին. պատգամավորԿոտայքի մարզում «ՎԱԶ 2106»-ը գլխիվայր շրջվել է. վարորդը մահացել էՊուտինը հայտնի բանաստեղծությունից մեջբերում է արելՍպանության փորձի և առողջությանը ծանր վնաս պատճառելու հատկանիշներով հետախուզվող է հայտնաբերվելՀայտնի է Վեհափառի և 6 եպիսկոպոսների գործով նիստի օրըԵրբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»Սեփականության խլում՝ «շարադրությամբ». «Փաստ»«Հրապարակ»․ Ինչու են ԱՄՆ-ն ու Ադրբեջանն առանց Հայաստանի քննարկում TRIPP-ի հարցը Ընդդիմության հնարավորությունները «բանտային լճացման» պայմաններում. «Փաստ»«Հրապարակ»․ Խորամանկ լուծում են գտել Իշխանությունը խիստ վերահսկողություն է սահմանել ՏԻՄ ընտրությունների սպասվող մարզերում․ «Ժողովուրդ»«Հրապարակ»․ Տիգրան Ավինյանը ընդլայնում է իր լիազորությունների շրջանակը Ադեկվատությունն ընդդեմ արկածախնդրության. «Փաստ»Գործուղումների պայքար է սկսվել առողջապահության համակարգում․ «Ժողովուրդ»«Հրապարակ»․ Եվ մեղադրում են, եւ աջակցում Ի վերջո, վարձակալության կհանձնվի՞ ՀԿՄ Դիլիջանի ստեղծագործական տունը. «Փաստ»«Հրապարակ»․ ՔՊ-ն Աբովյանում թեկնածու ունի «Ապօրինություն է տեղի ունենում մայր բուհում». «Փաստ» «Հրապարակ»․ Աննա Հակոբյանը կհանդիպի ՔՊ ֆրակցիայի հետՆախկին բարձրաստիճան պաշտոնյաների մոտ գտնվող զենքերը հնարավորինս հավաքելու որոշում է կայացվել․ «Ժողովուրդ»Բժիշկը զգուշացրել է ժամկետանց կաթնամթերքի օգտագործման հետ կապված ռիսկերի մասին 15-ամյա տղան էներգետիկ խմիչքների օգտագործումի՞ց է մահացել. Hraparak.am Հայտնի է՝ ինչ են քննարկել Մակրոնն ու Փաշինյանը Մոսկվան և Անկարան քննարկել են Սև ծովում անվտանգության հարցերըՍոչիի նավամատույցում հրդեհ է բռնկվել անձնակազմ չունեցող մոտորանավակների հարձակումից հետո․ կա տուժած Աշխարհի ամենաբարձր վարձատրվող քաղաքական գործչի աշխատավարձը կբարձրանա ևս 1 միլիոն դոլարով Պեսկովը խոսել է Պուտինի և Թրամփի միջև հնարավոր շփումների մասին սպասվելիք գագաթնաժողովում Նյու Յորքի քաղաքապետին փորձում են թույլ չտալ մասնակցել սեպտեմբերի 11-ի հիշատակի արարողությանըFT. Ռատկլիֆը կարող է փոխարինել Ուիթկոֆին և Քուշներին Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև բանակցություններումԹրամփը կպահպանի քաղաքական ազդեցությունը իր նախագահությունից հետոԹուրքիայում մասնավոր ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել ծովումՆոյեմբերի 1-ից Հայաստանում կսկսեն կենսաչափական անձնագրեր տրամադրել․ ՆԳ նախարար Իրաքի տարածքային ջրերում վառելիքային նավթատար է վնասվելԵՄ-ն վիզաների ազատականացման գործընթացում մեր կատարողականը գնահատել է նախադեպը չունեցող դրական գնահատականով. նախարար Պակիստանի ՊՆ-ը հայտարարել է, որ Իրանը և Միացյալ Նահանգները անուղղակի շփումներ են պահպանում կարգավորման շուրջՀայտնի են iPhone 18 Pro-ի և iPhone 18 Pro Max-ի արժեքները Նեթանյահուն հերքել է հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի հարձակման մասին ԱՄԷ-ի նախազգուշացումների վերաբերյալ հրապարակումները24 ժամ ջուր չի լինելու Սպիտակ տունը հերքել է Ուկրաինայի հարցով բանակցողների փոփոխության մասին լուրը Իսպանիայի վարչապետը կոչ է արել ավելի լավ պատրաստվել «հարձակումներին», ինչպիսին տեղի ունեցավ Սեուտայում Գյումրու Ղուկասյան փողոցի բնակիչը տանը կեղծ օղի և կոնյակ է պատրաստել, իրացրել․ 52-ամյա տղամարդը ձերբակալվել է Փաշինյանը փակուղում է հայտնվել, դիվանագիտությունը՝ ճահճում.ինչ անել (տեսանյութ) Ռուբիոն կարծում է, որ հնարավոր է արագ մշակել Ուկրաինայի հարցի կարգավորման ծրագիր
Ամենադիտված