Ողբերգական վթար Լոռիում․ ձորն ընկած «Opel»-ի 6 վիրավորներից մեկը մահացել է հիվանդանոցում Ավինյան․ Շինարարների փողոցի մայթերը պետք է ազատել կրպակներից և վերադարձնել բնակիչներին Երկու մեքենա իրար «կռիլո քսեն»՝ Երևանում 2 կմ խցանում է լինում. Ավինյան Ունեմ երկու «հրահանգ»․ Արթուր Դանիելյանի հայտարարությունը Բացահայտվել է թմրաշրջանառության դեպք․ առգրավվել է 1 կիլոգրամից ավելի մարիխուանա Երևանում կայանման կանոնների խախտումները կարձանագրվեն տեսախցիկներով․ քաղաքապետարան Իրական տուժող Գագիկ Ծառուկյանը վերածվել է մեղադրյալի, իսկ Իրանի քաղաքացիներն վերածվել են տուժողի. Երեմ Սարգսյան Զելենսկին պատրաստ է ընտրություններ անցկացնել, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի #ՈՒՂԻՂ․ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցություն Տիգրան Ավինյան․ Պիկ ժամերին ավտոբուսների երթևեկության ժամանակը կարող է աճել մինչև 80%-ով Պատմությունն այլեւս այն չէ, որ տեղի ունեցել, պատմությունն այն է, որ պետք է տեղի ունենա. Փաշինյան Ինչ իրավիճակ է Լարսում 

«Հրապարակ»․ Ինչու են ԱՄՆ-ն ու Ադրբեջանն առանց Հայաստանի քննարկում TRIPP-ի հարցը

Հայկական Մամուլ

«Հրապարակ»-ը գրում է.

ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենը նախօրեին այցելել էր Բաքու եւ «Ադրբեջանի ԱԳ նախարարությունում քննարկել TRIPP-ի իրականացումը եւ երթուղու երկայնքով ենթակառուցվածքների շինարարությունը վերահսկելու համար կառավարող ընկերության ստեղծումը»։

Այս լուրը վերջին օրերին դարձել է ներիշխանական քննարկումների գլխավոր թեման: Իշխող թիմում մտահոգ մարդիկ փորձում են հասկանալ, թե ինչ են քննարկել ամերիկացի եւ ադրբեջանցի պաշտոնյաները, եւ որ երկիրն է ստեղծելու հիշատակված «կառավարվող ընկերությունը»։ Պաշտոնական Երեւանը չի արձագանքել Բաքվի ԱԳՆ-ի տարածած լուրին, չի պարզաբանել, թե խոսքն ինչ ընկերության մասին է, եւ ինչ կարող էին քննարկել երկկողմ՝ առանց Հայաստանի, երբ ԹՐԻՓՓ համաձայնագրի կողմ է նաեւ Հայաստանը, ճանապարհն անցնում է Հայաստանով, ուստի Հայաստանն առնվազն պիտի մասնակցի ցանկացած քննարկման։ Քաղաքական կուլիսներում վարկածներ են առաջ քաշվում, որ հնարավոր է ԱՄՆ-ն որոշել է համաձայնագրով իրեն հասնող մասնաբաժինը վաճառել երրորդ կողմի, օրինակ՝ Ադրբեջանին, եւ գուցե դա է երկկողմ բանակցությունների պատճառը։

ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ական Սարգիս Խանդանյանը երեկ մեզ վստահեցրեց, որ նման բան չի կարող լինել, ԱՄՆ-ն նույն համաձայնագրով, առանց Հայաստանի համաձայնության, չի կարող իր բաժնեմասը վաճառել։ Իրականում պարզից էլ պարզ է, որ այդ համաձայնությունը ստանալը րոպեների հարց է` Ալիեւը հերթական ճնշմամբ կարող է Փաշինյանից ցանկացած բան կորզել։

Այդ դեպքում ի՞նչ կարող էին քննարկել կողմերը եւ ինչո՞ւ առանց Հայաստանի։ Խանդանյանը դա տարօրինակ չի համարում․ «ԹՐԻՓՓ-ի մասին բոլորն են խոսում՝ Չինաստանից դեպի Պորտուգալիա։ Այս ուղով Ադրբեջանի Հանրապետությունը կապվելու է Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության հետ, ուստի պարզ է, չէ՞, թե ինչու է շահագրգռված Ադրբեջանը»։ Խանդանյանը հորդորում է չտրվել դավադրապաշտական տեսություններին։
Հիշեցնենք, որ Ալիեւն ու Փաշինյանը վերջերս հայտարարեցին՝ քանի որ TRIPP երթուղու երկայնքով երկաթուղիների եւ այլ ենթակառուցվածքների անցկացումը կարող է երկար տեւել, որոշվեց առաջնահերթություն տալ էլեկտրահաղորդման գծերի անցկացմանը։ Ալիեւն ասաց, որ իրենց մասնագետներն արդեն այցելել են Թրամփի երթուղի եւ նշել են էլեկտրասյուների տեղադրման վայրերը։ ՀՀ-ն հաստատեց դա։

Իսկ Դեյվիդ Ալենի այցի մասին կցկտուր լուրի երկրորդ վարկածն էլ այն է, որ ԱՄՆ ժամանակավոր դեսպանը գուցե Բաքու է գնացել, որ քննարկեն ադրբեջանցի մասնագետների եւ աշխատողների անվտանգությունն ապահովելու հարցերը, այն է՝ «երթուղու երկայնքով ենթակառուցվածքների շինարարությունը վերահսկելու համար կառավարող ընկերության» ստեղծումը։ Բաքուն նախկինում հայտարարել էր, որ իրենք ճանապարհին չպետք է տեսնեն հայկական դեմք, Իրանը բազմիցս նախազգուշացրել է՝ եթե Հայաստանում ամերիկյան ուժերը հայտնվեն Իրանի հետ սահմանին, կդառնան Իրանի համար օրինական թիրախ։ Եվ Իրանը գրեթե վերջնագիր է ներկայացրել Հայաստանին. TRIPP-ի ուղին պետք է պաշտպանեն կա՛մ հայկական ուժերը, կա՛մ տարածաշրջանում արդեն իսկ ներկա երրորդ երկրների ուժերը, ենթադրվում է` Ռուսաստանը: Վերջին շրջանում Պուտինն էլ է հենց այս «բազարն» անում Փաշինյանի հետ, որ ներկայացվածություն ունենան ԹՐԻՓՓ-ում։ Սակայն մեր աղբյուրներն ասում են, որ ռուսական ներկայացվածության տարբերակը քիչ հավանական է, եթե չասենք` անհավանական է, ուստի պետք է սպասել ադրբեջանական կողմի պարզաբանումներին, որ հասկանանք, թե իրականում ինչ են քննարկել կողմերը, եւ ովքեր են պաշտպանելու Հայաստանում գտնվող ադրբեջանցի մասնագետներին։

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ողբերգական վթար Լոռիում․ ձորն ընկած «Opel»-ի 6 վիրավորներից մեկը մահացել է հիվանդանոցում Ավինյան․ Շինարարների փողոցի մայթերը պետք է ազատել կրպակներից և վերադարձնել բնակիչներին Երկու մեքենա իրար «կռիլո քսեն»՝ Երևանում 2 կմ խցանում է լինում. ԱվինյանՍաուդյան Արաբիայի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում լարվածության սրումը Ունեմ երկու «հրահանգ»․ Արթուր Դանիելյանի հայտարարությունըԲացահայտվել է թմրաշրջանառության դեպք․ առգրավվել է 1 կիլոգրամից ավելի մարիխուանաԵրևանում կայանման կանոնների խախտումները կարձանագրվեն տեսախցիկներով․ քաղաքապետարանԻրական տուժող Գագիկ Ծառուկյանը վերածվել է մեղադրյալի, իսկ Իրանի քաղաքացիներն վերածվել են տուժողի. Երեմ ՍարգսյանԶելենսկին պատրաստ է ընտրություններ անցկացնել, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի#ՈՒՂԻՂ․ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունՏիգրան Ավինյան․ Պիկ ժամերին ավտոբուսների երթևեկության ժամանակը կարող է աճել մինչև 80%-ովՊատմությունն այլեւս այն չէ, որ տեղի ունեցել, պատմությունն այն է, որ պետք է տեղի ունենա. ՓաշինյանԻնչ իրավիճակ է ԼարսումԱյլևս անհնար է հանդուրժել այն, ինչ կատարվում է հայկական հարսանիքների երաժշտական միջավայրում. Կարեն ԳեւորգյանՎաշինգտոնում հանդիսավորությամբ նշվել է Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակըԼույս չի լինի. հասցեներԼոռու մարզում ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց ու ձորակն ընկել. կա 1 զոհ, 5 վիրավոր Volkswagen-ի ղեկավարն աջակցել է եվրոպական ավտոարդյունաբերությունը Չինաստանի հետ մրցակցությունից պաշտպանելու ԵՄ-ի ծրագրերին ԱՄՆ-ում ձերբակալել են շորթող հաքերների հետ բանակցություններ վարող կանադացի մասնագետի Սեուտայում Իսպանիայի թագավորի և թագուհու այցից առաջ վերացվել է միգրանտների վերջին ճամբարը Նեթանյահուն պահանջել է հետաքննել Գազայի պատերազմի մասին ֆիլմում իսրայելցի անանուն զինվորականների ցուցմունքները «Ռոսատոմ»-ը Իրանի «Բուշեհր» ԱԷԿ-ում իր աշխատակիցների թիվն ավելացրել է՝ հասցնելով 135 մարդու Հնդիկ նավաստիներով երկու լցանավ հարձակման են ենթարկվել Օմանի ափերի մոտ և Հորմուզի նեղուցում ԱՄՆ վեց սենատորներ Թրամփին մեղադրել են օրենքը խախտելու մեջ՝ Ռուսաստանից դիզվառելիք գնելու ծրագրի պատճառով Պեսկով. Ռուսաստանը կկարողանա առանց խնդիրների դիզելային վառելիք վաճառել համաշխարհային շուկայում Նոր մանրամասներ՝ զինծառայողի մահվան դեպքից․ ի՞նչ է տեղի ունեցել դեպքի նախօրեին Մոսկվայի օդանավակայաններում սահմանափակումները հանգեցրել են Երևանում չվերթների ուշացումների և չեղարկումների Մահացել է Վարդան Մալխասյանը Ֆոն դեր Լայեն. Ուկրաինայում պատերազմը մտել է «նոր, ավելի մռայլ փուլ» «Սայմոն» փոթորիկը հարվածել է Մեքսիկայի խաղաղօվկիանոսյան ափին․ սպասվում են ջրհեղեղներ և սողանքներ Մոհսեն Ռեզայի․ Նոր պատերազմի դեպքում Իրանը կարող է տարածաշրջանում ոչնչացնել ԱՄՆ-ի տվյալների կենտրոններն ու ԱԲ օբյեկտները Գեյթսն առաջիկա տարում «տհաճ անակնկալներ» է սպասում արհեստական բանականությունից Սևան-Երևան ճանապարհին մեքենան գլորվել է հարակից ձորակը․ կան տուժածներ Զելենսկուն փոխելու հարցը դուք չեք որոշում․ Կիևի պատասխանը Թրամփին Էր Ռիադի օդանավակայանին հասցված հարվածի հետևանքով 12 մարդ զnհվել է, ավելի քան 300-ը՝ վիրավnրվել Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանը և Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ զինադադարի շուրջԶելենսկին Պուտինին պայման է առաջադրել՝ Ուկրաինայում ընտրություններ անցկացնելու համար Իրանը սպառնացել է նոր հարվածներ հասցնել թշնամու նավերին ագրեսիայի դեպքում Կապանում մեքենան ընկել է Ողջի գետը. վարորդը հոսպիտալացվել է Խոցված անօդաչու թռչող սարքի բեկորներն ընկել են Աբխազիայում՝ Ռուսաստանի սահմանի մոտ Արարատ Միրզոյանը մեկնում է Լեհաստան՝ մասնակցելու Վարշավայի անվտանգության ֆորումին Թեհրանը նախազգուշացրել է հակառակորդներին, որ Իրանի դեմ նոր հարվածը այլ պատասխան կառաջացնի Մասիս քաղաքում գործարկվելու է էլեկտրական շչակԳիտնականները նախազգուշացրել են, որ մարդկությունը կարող է ոչնչանալ մինչև 2100 թվականըՄեծ Բրիտանիայի Սննդի ստանդարտների գործակալությունը զգուշացրել է Ուկրաինայից եկող վտանգավոր ձվերի մասին Երևանում բեռնատար «Գազել»-ը բախվել է ծառին․ բժիշկներն արձանագրել են վարորդի մшհը Համացանցի ռուսական հատվածում լայնածավալ խափանում է տեղի ունեցելՋիբութիի ափերի մոտ նավի շրջվելու հետևանքով առնվազն 109 միգրանտ է զոհվելԱնահիտ Ավանեսյանը ներկայացրել է առողջապահության ոլորտի բարեփոխումներըԼեհաստանի վարչապետի և պաշտպանության նախարարի դեմ մահափորձ է նախապատրաստվել
Ամենադիտված