Սլովակիան չի ֆինանսավորի Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությունը
Քաղաքական
Սլովակիայի նախագահ Պետեր Պելեգրինին հայտարարել է, որ երկիրը կաջակցի հուլիսի 7-8-ին կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ամփոփիչ հռչակագրին, սակայն չի մասնակցի Ուկրաինայի ռազմական օգնության համար նախատեսված ֆինանսական ներդրումներին կամ վարկերին։
Նրա խոսքով՝ այս հարցում լիակատար համաձայնություն է ձեռք բերվել վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի հետ։ Միևնույն ժամանակ Սլովակիան կշարունակի աջակցել Ուկրաինային մարդասիրական ծրագրերի, էներգետիկ ենթակառուցվածքների վերականգնման և ոչ մահաբեր նշանակության միջոցների մատակարարման շրջանակում։
Ավելի վաղ Ռոբերտ Ֆիցոն հայտնել էր, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարից ստացած նամակում նշվում է՝ գագաթնաժողովի հռչակագիրը դաշինքի անդամ որևէ երկրի չի պարտավորեցնի ֆինանսական որոշումներ ընդունել՝ հօգուտ Ուկրաինայի ռազմական աջակցության։


















































Ամենադիտված
«Մարինան նույնպես չկարողացավ հաղթել այդ չարիքին». Իրինա Թովմասյանը ցավալի լուր է հայտնել