AP․ Թրամփը ցանկանում է Զելենսկու հետ քննարկել Ուկրաինայի հակամարտության կարգավորումը
ԱՄՆ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է Վոլոդիմիր Զելենսկու հետ քննարկել Ուկրաինայի հակամարտության կարգավորման հնարավոր ուղիները։ Այդ մասին հայտնում է Associated Press (AP)-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Սպիտակ տան պաշտոնյաներից մեկի խոսքով՝ Թրամփը կարևորում է հակամարտության հնարավորինս արագ ավարտը և այդ թեման նախատեսում է քննարկել Զելենսկու հետ Անկարայում կայանալիք հանդիպման ընթացքում։ Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ այդ հանդիպումից հետո ԱՄՆ նախագահը նախատեսում է նաև հեռախոսազրույց ունենալ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
Ավելի վաղ Ռուսաստանի նախագահի միջազգային հարցերով օգնական Յուրի Ուշակովը հայտարարել էր, որ Պուտինը շարունակում է առաջնահերթ համարել ուկրաինական հակամարտության քաղաքական և դիվանագիտական կարգավորումը՝ հաշվի առնելով Ռուսաստանի անվտանգության շահերը։ Նրա խոսքով՝ այդ դիրքորոշումը ռուսական կողմը ներկայացրել է նաև Թրամփի հետ վերջին շփումների ընթացքում։


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ