Թրամփը Մելոնիի լուսանկարը հրապարակել է սուր գրառմամբ
ԱՄՆ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ իր Truth Social սոցիալական հարթակում հրապարակել է Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնիի լուսանկարը՝ այն ուղեկցելով հեգնական գրառմամբ։ Այդ մասին գրում է «Մոսկովսկի կոմսոմոլեց»-ը։
Հրապարակված կադրը արվել է «Մեծ յոթնյակի» (G7) գագաթնաժողովի ընթացքում, որտեղ Մելոնին նայում է Թրամփին։ Լուսանկարին կից գրված է եղել. «Պաշտպանական դատարանի որոշում է պետք» (Needs a restraining order)՝ ակնարկելով դատական կարգադրությանը, որով անձին պարտավորեցնում են հեռու մնալ մեկ այլ անձից։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Դոնալդ Թրամփը մտադիր է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում քննարկել Ուկրաինայի հակամարտության կարգավորման հարցը երկրի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն