ԱՄՆ-ում մտադիր են ուսումնասիրել Չեռնոբիլի վթարի ուկրաինացի լիկվիդատորների առողջական վիճակը
ԱՄՆ
ԱՄՆ Առողջապահության ազգային ինստիտուտները (NIH) փնտրում են հնարավոր կապալառուների՝ Չեռնոբիլի ատոմակայանի վթարի հետևանքների վերացման աշխատանքներին մասնակցած ուկրաինացի լիկվիդատորների առողջական վիճակի ուսումնասիրությունը շարունակելու համար։ Այդ մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով իր ուսումնասիրած պաշտոնական փաստաթղթերին։
Նախագծի նպատակն է թարմացնել հետազոտությանը մասնակցող անձանց ժողովրդագրական, կլինիկական և համաճարակաբանական տվյալները՝ փոստային հարցումների և Ուկրաինայի քաղցկեղի ազգային ռեգիստրի ու Չեռնոբիլի պետական ռեգիստրի տվյալների միջոցով։ Ըստ փաստաթղթերի՝ հետազոտության շրջանակում նախատեսվում է շարունակել հետևել 10 965 լիկվիդատորի առողջական վիճակին՝ գնահատելու ճառագայթահարման երկարաժամկետ ազդեցությունը։
Նշվում է, որ ներկայում խոսքը դեռևս լիարժեք մրցույթի մասին չէ․ ԱՄՆ իշխանությունները նախ գնահատում են, թե փոքր բիզնեսի ներկայացուցիչներից ովքեր կարող են իրականացնել այս աշխատանքը։ Հնարավոր պայմանագրի ժամկետը նախատեսված է 2027 թվականի հուլիսի 1-ից մինչև 2032 թվականի հունիսի 30-ը։ Միաժամանակ ընդգծվում է, որ հետազոտության մասնակիցների անձնական տվյալները, այդ թվում՝ անունները, չեն փոխանցվելու ԱՄՆ։


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ