Կայծակի հարվածից ֆուտբոլիստ է մահացել խաղի ընթացքում
Սպորտ
Մալայզիայի Մալակկա քաղաքում կայծակի հարվածի հետևանքով ընկերական ֆուտբոլային հանդիպման ընթացքում մահացել է 28-ամյա ֆուտբոլիստ։ Այդ մասին հայտնում է Mothership-ը։
Դեպքը տեղի է ունեցել հուլիսի 5-ի երեկոյան Rembau Indian Veteran FC և Tanjung Minyak FC թիմերի միջև կայացած հանդիպման ժամանակ։ Խաղի մեկնարկից մոտ տասը րոպե անց սկսել է անձրևել, որից հետո ուժեղ որոտ է լսվել։ Ականատեսների խոսքով՝ երկու ֆուտբոլիստ և մրցավարը հանկարծակի ընկել են խաղադաշտում՝ կորցնելով գիտակցությունը։
Տուժածներին շտապ տեղափոխել են հիվանդանոց, սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել 28-ամյա Տանեշին։ Բժիշկների գնահատմամբ՝ կայծակը, ամենայն հավանականությամբ, հարվածել է հենց նրան, ինչի հետևանքով նա ստացել էր բազմաթիվ այրվածքներ։ Մրցավարը շարունակում է բուժում ստանալ, իսկ մյուս տուժածն արդեն դուրս է գրվել հիվանդանոցից։
Դեպքի առնչությամբ հետաքննություն են սկսել Մալայզիայի ֆուտբոլի ասոցիացիան, Մալակկայի մարզային ֆուտբոլային կառույցը և տեղական իշխանությունները։ Քննարկվում է նաև մարզադաշտերում կայծակի հայտնաբերման համակարգերի ներդրման հնարավորությունը։


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ