Դատարանը ցմահ ազատազրկման է դատապարտել Մարիուպոլի շրջափակման գործով մեղադրվող ուկրաինացի չորս հրամանատարների
Քաղաքական
Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Գերագույն դատարանը ցմահ ազատազրկման է դատապարտել Ուկրաինայի զինված ուժերի չորս հրամանատարի, որոնց մեղավոր է ճանաչել Մարիուպոլի շրջափակման ընթացքում կատարված մի շարք հանցագործությունների համար։ Այդ մասին հայտնել է Ռուսաստանի գլխավոր դատախազությունը։
Դատարանի տվյալներով՝ Ուկրաինայի զինված ուժերի 36-րդ առանձին ծովային հետևակային բրիգադի հրամանատարներ Վլադիմիր Բարանյուկը, Նիկոլայ Բիրյուկովը, Դմիտրի Կարմյանկովը և Վիտալի Յարոշենկոն մեղավոր են ճանաչվել զանգվածային սպանությունների, սպանության փորձի, օտար գույքի դիտավորությամբ ոչնչացման և վնասման, ռազմագերիների ու քաղաքացիական բնակչության նկատմամբ դաժան վերաբերմունքի համար։
Ռուսաստանի գլխավոր դատախազության տվյալներով՝ Մարիուպոլի շրջափակման ընթացքում զոհվել է 93 մարդ, այդ թվում՝ խաղաղ բնակիչներ և ռազմագերիներ։ Դատապարտյալները պատիժը կկրեն հատուկ ռեժիմի քրեակատարողական հիմնարկում։


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ