Զելենսկին հայտնել է, թե ինչ հարց է քննարկելու Թրամփի հետ
Քաղաքական
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ նախատեսվող հանդիպման ընթացքում կքննարկի Patriot զենիթահրթիռային համակարգերի համար հրթիռների մատակարարման հարցը։ Այդ մասին հայտնում է «Новости.LIVE»-ը։
Զելենսկու խոսքով՝ հրթիռների ձեռքբերումը Կիևի առաջնահերթ խնդիրներից է, և Ուկրաինան ցանկանում է դրանք ստանալ հնարավորինս արագ։ Նա միաժամանակ նշել է, որ մատակարարումների հարցը կախված է ոչ միայն ԱՄՆ-ից, այլև եվրոպական գործընկերներից։
Ավելի վաղ Ուկրաինայի պաշտպանության նախարարի խորհրդական Սերգեյ Բեսկրեստնովը հայտարարել էր, որ երկիրը սպառել է Patriot համակարգերի համար նախատեսված հրթիռների պաշարները։
Միևնույն ժամանակ Bloomberg գործակալությունը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ արևմտյան երկրներում վստահ չեն Թրամփի և Զելենսկու բանակցությունների արդյունքի հարցում՝ նշելով, որ ԱՄՆ նախագահը հաճախ անկանխատեսելի դիրքորոշում է ցուցաբերում։


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ