Ծիրանով բարձված 50 ավտոմեքենա ունենք, որ պետք է դեպի նոր երկիր գնա, ամեն օր ծավալը մեծանում է. ՍԱՏՄ ղեկավար
Տնտեսություն
«Ծիրանով բարձված 50 ավտոմեքենա ունենք, որ պետք է դեպի նոր երկիր գնա, ամեն օր ծավալը մեծանում է»:
Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ՍԱՏՄ ղեկավար Տիգրան Պետրոսյանը:
«Եթե եկանք հասանք այն փուլին, որ մեր ապրանքը պահանջարկ ունի, բայց լոգիստիկ ծախսերը մեծ են, քան ԵԱՏՄ շուկա արտահանելիս, ապա կարծում եմ՝ ձուկ-ձկնամթերքի սուբսիդիայի վերաբերյալ ևս որոշում կունենանք: Տարիներ շարունակ Եվրոպական Միության երկրներ՝ Հայաստանի Հանրապետության տարածքում մոնիթորինգ էր իրականացվում ձուկ, ձկնամթերք, մեղր արտահանվելու համար:
Եվրոպական Միության երկրներ ապրանքը ներմուծելու համար իրենք ուզում են 5 տարի և ավելի մոնիթորինգ, 5 տարվա ընթացքում տեսչական մարմինը Կառավարության որոշմամբ իրականացնում էր մոնիթորինգային ծրագիր: Ամեն տարի տեսչական մարմինը հաշվետվության տեսքով ԵՄ-ին ներկայացնում էր մոնիտորինգի արդյունքները, երբ իրենք տեսնում էին, որ շեղումներ չկան ու համապատասխանում է իրենց պահանջներին, ուսումնասիրում էին: Դրանից հետո անցյալ տարի որոշում եղավ, որ Հայաստանի Հանրապետությունից կարող են ձուկ-ձկնամթերք ներմուծել Եվրոպական Միության երկրներ»,- ասել է Պետրոսյանը:


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ