ՀՀ-ից Իսպանիա ծիրան դեռ չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարարն անդրադարձել է համացանցի քննարկումներին
Տնտեսություն
ՀՀ-ից Իսպանիա ծիրան դեռ չի արտահանվել, այս մասին ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանն՝ անդրադառնալով ՀՀ-ից Իսպանիա ծիրան արտահանելու մասին լուրերին:
«Ամբողջ համացանցը խոսում է, որ Իսպանիա արտահանված ծիրանը ճանապարհին փչացել է: ՀՀ-ից Իսպանիա ծիրան դեռ չի արտահանվել»,- պարզաբանել է գյուղատնտեսության ոլորտը համակարգող փոխնախարարը:
Վերջին օրերին լրատվամիջոցներում տեղեկություններ են շրջանառվում, որ Հայաստանից դեպի Իսպանիա արտահանված ծիրանի խմբաքանակը ճանապարհին փչացել է։ Հավելենք, որ այս տեղեկատվությունը սոցիալական ցանցերում բուռն մեկնաբանությունների առիթ է դարձել։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ