Գյուղատնտեսական մշակաբույսերի աճն ու հասունացումը շարունակվում է․ ներկայացվել է ագրոօդերևութաբանական պատկերը
Տնտեսություն
Շաբաթվա ընթացքում շարունակվել է գյուղատնտեսական մշակաբույսերի աճն ու զարգացումը։ Այս մասին հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը:
Հովտային շրջաններում շարունակվել է պտղատուների պտղի հասունացումը և բերքահավաքը, սկսվել է բանջարանոցային մշակաբույսերի և ծխախոտի տերևների հասունացումը, դիտվել է խոտաբույսերի ցողունի աճ երկրորդ հունձից հետո։
Նախալեռնային շրջաններում աշնանացան ցորենը հասունացել է, կատարվել է խոտաբույսերի առաջին հունձը, սկսվել է բանջարանոցայինների դեղին հասունացումը։
Աշնանացան ցորենը լեռնային շրջաններում շարունակվել է գտնվել մոմային հասունացման փուլում, առանձին վայրերում սկսվել է հասունացումը, իսկ գարնանացան գարու մոտ դիտվել է կաթնային հասունացում։ Շարունակվել է կարտոֆիլի վերգետնյա մասի թառամումը և կորիզավորների հասունացումը։
Հողի 20–40սմ խորության շերտում արդյունավետ խոնավության պաշարները լեռնային և նախալեռնային շրջաններում կազմել են 16-52%, իսկ հովտային շրջաններում՝ 12–45%։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ