Քննարկվել է Հայաստանի ՓՄՁ մրցունակության 2026-2030 թթ. ռազմավարության նախագիծը
Տնտեսություն
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի գլխավորությամբ կայացել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի հերթական նիստը։
Նիստի ընթացքում քննարկվել է Հայաստանի փոքր և միջին ձեռնարկությունների մրցունակության 2026-2030 թվականների ռազմավարական ծրագրի նախագիծը, դրա իրականացման գործողությունների ծրագիրը և ինստիտուցիոնալ մոդելը։
Մասնակիցները ներկայացրել են առաջարկություններ և դիտարկումներ՝ ուղղված ռազմավարության հետագա բարելավմանը։ Քննարկվել են նաև ՓՄՁ ոլորտի զարգացման հիմնական ուղղություններն ու արդյունավետ իրականացման մեխանիզմները։
ՓՄՁ զարգացման խորհրդի և ենթախորհրդի աշխատանքներին մասնագիտական աջակցություն է ցուցաբերում ՎԶԵԲ-ի Հայաստանի ներդրումային խորհուրդը՝ Միացյալ Թագավորության կառավարության «Լավ կառավարման հիմնադրամի» աջակցությամբ։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ