Իլոն Մասկը կատակել է ընտրություններում հանրապետականների պարտության մասին՝ հարյուրավոր միլիոն դոլար նվիրաբերելուց հետո BYD-ն ռեկորդ է սահմանել․ մեկ ամսում վաճառել է ավելի քան 300 հազար էլեկտրամեքենա McDonald’s-ը կորցնում է հաճախորդներին՝ կյանքի թանկացման ֆոնին Աստղագետները տիեզերքում հսկայական «կատվի պոչ» են հայտնաբերել Մեսսիի պատճառով ես չէի կարողանում անել այն, ինչ ինձ դուր էր գալիս․ Հակիմին անկեղծացել է BMW-ն տարվա ընթացքում երկրորդ անգամ կտրուկ նվազեցրել է շահույթի կանխատեսումը՝ Չինաստանի հետ մրցակցության պատճառով Ղազախստանը Չինաստանի հետ քննարկում է երկրորդ ատոմակայանի կառուցման հարցը Իլոն Մասկը կորցրել է ավելի քան 60 միլիարդ դոլար՝ հանրապետականների ընտրական պարտությունից հետո Վաղարշապատի թիվ 2 դպրոցում գործարկվելու է էլեկտրաշչակ Զախարովա. Զելենսկին Ուկրաինան վերածել է հսկայական մսաղացի Հայաստանյան 11 քաղաքական ուժեր հայտարարում են համազգային համախմբման ձևավորման մասին․ մանրամասներ Կենտրոնական բանկը զգուշացնում է ֆինանսական զեղծարարությունների նոր սխեմայի մասին 

Էջմիածնում հյուրանոցի կին աշխատակիցը սենյակ է տրամադրել մարմնավաճառներին, պահպանակ վաճառել

Իրավունք

Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվեց Սիմա Այվազյանի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը: Այս մասին գրում է 1in.am–ը։

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը Վահե Խալաթյանի նախագահությամբ Սիմա Այվազյանին մեղավոր է ճանաչել պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու, դրանից գույքային օգուտ ստանալու համար:

Իրադարձությունները ծավալվել են Էջմիածնի Գրիգոր Նարեկացի 0 հասցեում գործող ոչ այն է՝ հյուրանոցային համալիրում, ոչ այն է՝ բաղնիքում:

2004-2011 թվականներին «զրոյական» հասցեում գտնվող հիշյալ շինությունը ծառայել է որպես բաղնիք, իսկ այնուհետև անվանափոխվել է ու դարձել «հյուրանոցային համալիր»: «Համալիր» կոչվածն ունեցել է 3 առանձնասենյակ և 8 լոգախցիկ:

Հնարավոր է՝ հիշյալ «հանրային հաստատությունը» Գրիգոր Նարեկացու անունը կրող փողոցում կոչված է եղել իր դռները բացելու միայն պարկեշտ էջմիածինցիների ու քաղաքի հյուրերի համար, ովքեր ընտանիքներով պիտի «համենային» և լոգախցիկներում լողանալուց հետո առանձնասենյակներում վայելեին ընտանեկան հանգիստը:

Սակայն բարի նպատակները միշտ չէ, որ բարի դրսևորում են ստացել:

Որոշ մարմնավաճառներ այդ «հանրային հաստատություն» են մուտք գործել իրենց հաճախորդների հետ և զբաղվել են իրենց մարմինը վաճառելով, քանի որ «հյուրանոցային համալիրում» որպես սպասարկող աշխատող Սիմա Այվազյանը խիստ բարեհամբույր ընդունում էր նրանց, երկու ժամը հինգ հազար դրամով սենյակ տրամադրում, առավել առատաձեռն հաճախորդներին նաև զովացուցիչ ու զվարթացնող ըմպելիքներ մատուցում, ինչպես նաև հատը 500 դրամով պահպանակներ էր վաճառում՝ հաստատության պատերի ներսում ընթացող սեքսի անվտանգության ապահովման համար մտահոգ:

Ներկայումս մեր հանրապետությունում լայնածավալ «կամպանիա» է իրականացվում ընդդեմ վերոհիշյալ «հանրային հաստատությանը» նման բազմատեսակ «համալիրներում» պայմանագրով կամ առանց պայմանագրի որպես հավաքարար, ադմինիստրատոր, սպասարկող աշխատող միջին ու ավելի բարձր տարիք ունեցող կանանց նկատմամբ, որոնք, պարզվում է, իրենց աշխատավայր «համալիրում» սենյակ տրամադրելով մարմնավաճառներին՝ նպաստում են պոռնկությամբ զբաղվելուն:

Մի կողմից՝ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածը՝ 262-ն է «աշխատում», մյուս կողմից՝ բարքերի մաքրության համար լուրջ պայքար է մղվում և երրորդ կողմից էլ՝ հանցավոր հավաքարարների ու սպասարկողների շուքի տակ հանգիստ ու անհանցանք իրենց «օբյեկտի» եկամուտներն են շարունակում վայելել սեփականատերերը կամ տնօրինողները, առանց որոնց գիտության դժվար թե որևէ հավաքարար նախնական համաձայնության գա մարմնավաճառների հետ, սենյակ տրամադրի, դեռ գույքային օգուտ էլ ստանա:

Ըստ դատավճռի՝ 56-ամյա Սիմա Այվազյանը 2007 թվականից մինչև 2012 թվականի հունվար ամիսը, աշխատելով վերը հիշատակված հյուրանոցաբաղնիքային համալիրում, մտերիմ փոխհարաբերությունների մեջ լինելով մարմնավաճառներ Շողիկի ու Սյուզիի հետ, համալիրի պատերի ներսում ջերմ ընդունելության է արժանացրել նրանց ու նրանց հաճախորդներին: Մարմնավաճառներն էլ, Սիմայի բարեհամբույր վերաբերմունքից թևավորված, հաճախակի իրենց հաճախորդների հետ հատկապես այդ հյուրանոցն են գնացել:

Հաճախորդը երկու ժամվա համար վճարել է հինգ հազար դրամ, կատարել է այլ մանր-մունր ծախսեր ու չորս հազար դրամով էլ գնել է մարմնական հաճույքներ:

Այսպիսով՝ Սիմա Այվազյանը հանրային հաստատությունը ծառայեցրել է որպես պոռնկությամբ զբաղվելու վայր ու ստացել է գույքային օգուտ:

Նախաքննության ժամանակ Սիմա Այվազյանն իրեն լիովին մեղավոր է ճանաչել, ընդունել մեղադրանքն ամբողջ ծավալով:

Շողիկի հետ առերես հարցաքննության ժամանակ Սիման հայտնել է, թե դեռ խորհրդային ժամանակներում աշխատել է այդտեղ գործած հյուրանոցում, հիմա էլ «չի կարողանում կտրվել նախկին գործի տեղից»:

Այդ հյուրանոցային համալիրում քրոջ՝ Վարսենիկի հետ աշխատել է հերթափոխով:

Ճանաչել է Շողիկին, ավելի ուշ՝ նաև Սյուզիին, իմացել է, թե ինչով են զբաղվում, սենյակ է տրամադրել՝ նրանց հաճախորդներից նյութական օգուտ ստանալու նպատակով:

Դատարանում Սիմա Այվազյանը հայտարարել է, թե ինքը տվյալ հյուրանոցային համալիրում չի աշխատել վերջին երեք տարին: Մեկ-մեկ գնացել է քրոջ մոտ: Իրեն բռնելու օրը գնացել էր քրոջ աշխատավայր, որ լողանա: Մինչ քույրը օճառ կբերեր, ինքը փոխարինել է նրան: Սենյակներից մեկի այցելուն սուրճ, լիմոնադ ու ծխախոտ է պատվիրել, ինքը տարել է ու գումարը ստացել: Եկել են ոստիկանները և բռնել են իրեն:

Ինքը թոշակառու է, վատառողջ կին, չի աշխատում, մարմնավաճառներին չի դիմավորել ու չի տեղավորել հյուրանոցում: Ընդհանրապես չի իմացել, որ Շողիկն զբաղվում է մարմնավաճառությամբ: Սյուզիին բոլորովին չի ճանաչել: Պահպանակներ ոչ ոքի չի վաճառել:

«Ինչ Շողիկ, ինչ փող աշխատել»՝ ինքն այդպիսի բաներ չի արել: Իր նախաքննական ցուցմունքները ճիշտ չեն, շտապել է, դեղ խմելու ժամն էր, վստահել է քննիչին ու առանց կարդալու ստորագրել նրա գրածի տակ:

Սիմա Այվազյանն իրեն մեղավոր չի ճանաչել ու խնդրել է արդարացնել:

Որպես վկա հանդես եկող Շողիկը և Սյուզին նախաքննության ժամանակ Սիմային մերկացնող ցուցմունքներ են տվել: Դատաքննության ժամանակ փոխել են ցուցմունքները:

Նախաքննական ցուցմունքների հրապարակումից հետո Շողիկն ասել է, թե նախաքննական ցուցմունքները ճիշտ են, պարզապես մոռացել էր, իսկ Սյուզին պնդել է դատաքննական ցուցմունքները՝ ասելով, թե ինքը մարմնավաճառությամբ ընդհանրապես չի զբաղվում, իսկ թե ում հետ է եղել հյուրանոցաբաղնիքային համալիրում, իր անձնական գործն է:

Սիմայի մեղքը հիմնավորված է գնահատվել մարմնավաճառների հետ հյուրանոցում ժամանակ անցկացրած որոշ տղամարդկանց ցուցմունքներով, որոնց մի մասը դատարան չի ներկայացել, հրապարակվել են նրանց նախաքննական ցուցմունքները:

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը 2012 թվականի դեկտեմբերի 4-ի դատավճռով Սիմա Այվազյանին մեղավոր է ճանաչել մարմնավաճառների՝ պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 262 հոդվածի 1-ին մասով և դատապարտել 1 տարի ազատազրկման:

Դատավճռի դեմ վերաքննիչ բողոքներ էին բերել ամբաստանյալը և իր շահերի պաշտպանը: Նրանք միջնորդել էին բեկանել մեղադրական դատավճիռը և Սիմա Այվազյանի նկատմամբ կայացնել արդարացման դատավճիռ, իսկ մեղավոր ճանաչելու դեպքում ազատազրկման հետ չկապված պատժի ենթարկել:

Սիմա Այվազյանը վերաքննիչ քրեական դատարանում ասաց, թե հարցի լուծումը թողնում է դատարանի խղճին, խնդրում է, որ դատավորներն իրենց խղճի մտոք որոշեն:

Մեղադրողը, առարկելով բերված բողոքների դեմ, հիշեցրեց, որ Սիմա Այվազյանը նույն հոդվածով մեկ անգամ արդեն դատապարտվել է 2005 թվականին: Այդ դատվածությունը մարված է, բայց մեղադրողն ասաց, թե Սիմա Այվազյանն ուղղման ճանապարհին չի կանգնել:

Ըստ մեղադրողի՝ կապ չունի, որ հաճախորդներից վերցրած հինգ հազար դրամը հյուրանոցի սպասավորը հյուրանոցի դրամարկղ է մուծել: Նա հանցավոր ձևով հաճախորդներ ապահովելով՝ այդ գումարից աշխատավարձ է ստացել, այսինքն՝ իր գույքային օգուտն ստացել է:

Ըստ մեղադրողի՝ Սիմա Այվազյանն իր հանցավոր գործունեությամբ խաթարել է «հյուրանոց» հանրային հաստատության գործունեության իմաստը, այդ անմեղ հաստատությունը վերածել է պոռնկությամբ զբաղվելու օրրանի կամ կացարանի:

Մեղադրողը նաև չհամաձայնեց պաշտպանի այն մտքին, թե պետք է տարանջատել մարմնավաճառությամբ զբաղվելն ու պոռնկությամբ զբաղվելը, որովհետև կոնկրետ այս գործով ապացուցված չէ, որ Շողիկն ու Սյուզին պոռնկությամբ են զբաղվել:

Մեղադրողը հռետորական հարց հնչեցրեց. «Իսկ ո՞վ պիտի հաշվի, թե քանի անգամ զբաղվելն է մարմնավաճառություն, իսկ քանի անգամը՝ արդեն պոռնկություն»:

Վերաքննիչ քրեական դատարանը մերժեց Սիմա Այվազյանի ու իր շահերի պաշտպանի վերաքննիչ բողոքները:

Ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը մնաց անփոփոխ:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Իլոն Մասկը կատակել է ընտրություններում հանրապետականների պարտության մասին՝ հարյուրավոր միլիոն դոլար նվիրաբերելուց հետոBYD-ն ռեկորդ է սահմանել․ մեկ ամսում վաճառել է ավելի քան 300 հազար էլեկտրամեքենաMcDonald’s-ը կորցնում է հաճախորդներին՝ կյանքի թանկացման ֆոնինԱստղագետները տիեզերքում հսկայական «կատվի պոչ» են հայտնաբերելՄեսսիի պատճառով ես չէի կարողանում անել այն, ինչ ինձ դուր էր գալիս․ Հակիմին անկեղծացել էBMW-ն տարվա ընթացքում երկրորդ անգամ կտրուկ նվազեցրել է շահույթի կանխատեսումը՝ Չինաստանի հետ մրցակցության պատճառովՂազախստանը Չինաստանի հետ քննարկում է երկրորդ ատոմակայանի կառուցման հարցըԻլոն Մասկը կորցրել է ավելի քան 60 միլիարդ դոլար՝ հանրապետականների ընտրական պարտությունից հետոՎաղարշապատի թիվ 2 դպրոցում գործարկվելու է էլեկտրաշչակԶախարովա. Զելենսկին Ուկրաինան վերածել է հսկայական մսաղացիՀայաստանյան 11 քաղաքական ուժեր հայտարարում են համազգային համախմբման ձևավորման մասին․ մանրամասներԿենտրոնական բանկը զգուշացնում է ֆինանսական զեղծարարությունների նոր սխեմայի մասինԺամանակն է միավորվելու՝ հանուն Հայաստանի անկախության պահպանման. Սամվել ԿարապետյանԻ գիտություն ՀՀ տնտեսվարողների. ՄԹ-ն հայկական ծագման ապրանքների նկատմամբ սահմանել է ինքնավար առևտրային միջոցներ. ԱԳՄԱՆՈւկրաինան հարվածել է Ադիգեյսկում գտնվող Ozon-ի լոգիստիկ կենտրոնինԱնչափահասի ինքնազգացողությունը վատացել է այգում կոնֆետ ուտելուց և սրճեփից կաթ խմելուց հետո․ ՆԳՆՌուսաստանի դեսպանը Գյումրիում մասնակցել է Ժողովրդական միասնության օրվան նվիրված միջոցառումներինԱվարտվեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության գլխամասային գրասենյակի խուզարկությունը. փաստաբանՍպարապետ Վարդան Մամիկոնյանը խավարի մեջ է, իսկ այս գերյալը՝ լուսարձակների տակ. ԱյվազյանՍամվել Կարապետյանի և «Ուժեղ Հայաստան»-ի դեմ իրականացվում է դասական ռեպրեuիա. Էդուարդ ՇարմազանովՈստիկանները փորձում են իր բնակարանից վտարել Մգեր ԱրմենիայինԸնդդիմադիր քաղաքական գործիչների մասնակցությամբ հանդիպում է տեղի ունենում Սամվել Կարապետյանի տանըNDTV. ԱՄՆ ընտրությունների արդյունքները կարող են ազդել Հնդկաստանի արտահանման վրաՀաքերները հարձակվել են Ֆրանսիայում արյան բանկերի սառնարանների վրաՊետական մրցանակ՝ բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համարԱլեք Մանուկյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություններ կլինենԲանակը հրամանատար չունի․ Հայկ ՆահապետյանԿոնգրեսի ընտրություններում հանրապետականների պարտության պատճառը Իրանի հետ պատերազմն է. ԱՄՆ փոխնախագահ«Ուրարտու»-ն դեմ է քվեարկել ՀՖՖ կանոնադրական փոփոխություններինՍամվել Կարապետյանը դատարանում է. խափանման միջոցի հարցի քննությունը դեռ որևէ դատավորի չի մակագրվելՔՊ անդամները ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ քննարկել են ԹՐԻՓՓ-ըՍամվել Կարապետյանից բացի ևս 8 հոգու նկատմամբ կալանք կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրելՌուսաստանը երբեք չի սպառնացել և չի սպառնում արտասահմանյան երկրներին․ ՊուտինԻնչի՞ դիմակավորված անձինք մի անգամ էլ Խաչատուր Սուքիասյանին պատկանող գործարաներ չեն մտնում․ փաստաբանՎարչապետն ընդունել է ՀՀ պետական մրցանակակիր Քեմ ՂաֆֆարիանինՀՅԴ Երիտասարդականը բարձրաձայնել է հայ գերիների և Արցախի էթնիկ զտման հարցերըՀԱՊԿ-ը կարևորում է Եվրասիայում անվտանգության հարցերի շուրջ համագործակցության խորացումըԵրեկոյան տեղի կունենա հատուկ միջոցառում. Նարեկ ԿարապետյանԱպօրինի զենք-զինամթերք՝ Արարատի և Արմավիրի բնակիչների տներում. նախաձեռնվել է քրեական վարույթԵզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի նախագահությամբ տեղի է ունեցել թեմի քահանաների տարեկան ժողովըՍամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն կներկայացվի դատարանԹրամփը կարող է վրեժխնդիր լինել ԵՄ-ից ու ՆԱՏՕ-ից. ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը ՀՀ ԱԺ-ումԱմենուր թանկացումներ են. Սա՞ էր «հպարտ» քաղաքացիներին խոստացված բարեկեցությունըԹրամփը ջախջախիչ պարտությո՞ւն է կրել․ ՆԱՏՕ-ն նոր ճակատ է բացում Ռուսաստանի սահմանինԳագիկ Ծառուկյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը կհրապարակի վաղը՝ ժամը 10։30–ինԻշխանությունը ադրբեջանական պահանջները կատարելու նպատակով ձերբակալությունների նոր ալիք է սկսելՎրաստանը ցանկանում է անդամակցել ԵՄ-ին՝ պահպանելով իր ինքնիշխանությունը․ ԿոբախիձեՀայաստանն այլևս ձեզ համար հարստանալու խոպան չի դառնա. թույլ չե՛նք տա. ՂազարյանՁերբակալվել է ՀԷՑ տնօրենների խորհրդի անդամ Վարդան Մակարյանը
Ամենադիտված