Թրամփն ու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը զգուշացրել են Ռուսաստանին Պաշտոնյաները փորձում են մեկը մյուսին գերազանցել՝ գոհացնելու Փաշինյանին ու Ալիևին․ Աբրահամյան Լույս չի լինի. հասցեներ Հաջորդ կանգառը՝ խորհրդարանական ընտրություննե՞ր Տարիներ առաջ ՔՊ-ն ընդվզել է հռչակագիրը հանելու առաջարկի դեմ Հեղինակն իրավաբան չէ եւ հայ չէ Կալանավորում է բոլորին, ովքեր խոչընդոտում են Ալիևի ծրագրին Չեն տրվել Փաշինյանի շանտաժին Արտաշատի համայնքապետարանից շուրջ 28 մլն դրամ է վճարվել խորհրդատվական ծառայությունների անվան տակ Ինչո՞ւ է միասնական ընդդիմության մերժումը դառնում քաղաքական նոր մշակույթի սկիզբ Ինչու են Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով մեղադրյալները ցուցմունք փոխում Վերջնագրից առաջ՝ շրջագայություն 

Անչափահասի հանդեպ սեռական ոտնձգության համար ընդամենը 150 հազար դրամ տուգանք

Իրավունք

Արարատի մարզի Հայանիստ գյուղում փաստացի բնակվող Վլադիմիր Մակյանը մեղադրվում է անչափահաս աղջկա հետ սեռական հարաբերություն ունենալու համար: Նախաքննությամբ մասնավորապես պարզվել է, որ Վլադիմիր Մակյանը 2012 թ. հունվարին ամուսնացել է համագյուղացի անչափահաս մի աղջկա՝ Լիլիթի հետ (անունը փոխված է), և նույն գյուղում գտնվող իրենց տանը դրա հաջորդ օրվա գիշերն ու դրանից հետո շուրջ ինն ամիս, մինչև կլրանար Լիլիթի 16 տարին, պարբերաբար սեռական հարաբերություններ է ունեցել նրա հետ: Այս մասին գրում է «Փաստինֆո»–ն։

Թե ՀՀ քրեական օրենսգրքի 141-րդ հոդվածով մեղադրվող Վլադիմիր Մակյանի նկատմամբ կամ այս գործի առնչությամբ Մասիսի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանն ինչ դատավճիռ կկայացնի, դեռ հայտնի չէ, բայց հայտնի է մեկ այլ բան. անչափահաս աղջիկների հետ սեռական հարաբերություններ ունենալու դեպքերը Հայաստանում թեև քիչ չեն, սակայն հիշյալ մեղադրանքով դատվող անձանց նկատմամբ պատիժներ նշանակելիս, դեռ գոյություն չունի միասնական դատական պրակտիկա, մի շարք դատարաններ կամ դատավորներ ինչպես ցանկանում, այնպես էլ վարվում են՝ չպատճառաբանված (իսկ գուցե այլ առումով լա՜վ էլ պատճառաբանված) կերպով մի դեպքում ընդունելով մեղմ, մեկ այլ դեպքում՝ խիստ դատավճիռ: Որպեսզի ասվածը մերկապարանոց չթվա, համեմատության համար բերենք երկու թարմ օրինակ:

Տավուշի մարզի Պառավաքար գյուղի 34-ամյա բնակիչ Ս. Գրիգորյանը և Իծաքար գյուղի 38-ամյա բնակիչ Ռ. Հարությունյանը, որոնք մեղադրվում էին 16 տարին չլրացած անձի հետ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու համար, իսկ ավելի որոշակի՝ 2011թ. դեկտեմբերից մինչև 2012թ. փետրվար ժամանակահատվածում Իծաքարի բնակչուհի, 16 տարին չլրացած Տ. Գ.-ի հետ սեռական հարաբերություններ ունենալու մեջ, վերջերս դատարանի կողմից դատապարտվել են ընդամենը 150 000-ական դրամ տուգանքի: Կարծում ենք, հասկանալի է, որ նրանք առաջնորդվել են հաճույքով, կրքով, և անչափահասի հետ ամուսնանալու նպատակ չեն ունեցել, քանի որ խոսքը երկուսի մասին է, ընդ որում, ամուսնացած անձանց:

Սակայն նույն մարզի անչափահասի հետ սեռական հարաբերություն ունենալու համար մեկ այլ գործով կայացրել է համեմատաբար խիստ դատավճիռ՝ պատիժ ազատազրկման ձևով՝ 6 ամիս տևողությամբ՝ չհիմնավորելով, սակայն, թե ինչու ազատազրկման հետ կապ չունեցող պատիժը տվյալ դեպքում չի կարող ծառայել պատժի նպատակներին: Ընդ որում, տվյալ դեպքում 14-ամյա աղջնակի հետ սեռական հարաբերություն էր ունեցել 20-ամյա տղան՝ նրա համաձայնությամբ։ Տղան ընդունել էր մեղքը և խնդրել արագացված դատաքննություն, իսկ դատարանում էլ հայտնել, որ կամուսնանա աղջկա հետ, երբ վերջինս չափահաս դառնա։ Հետաքրքիրն այն է, որ դատախազը միջնորդել էր տուգանք, իսկ դատարանը որոշել է ավելի ծանր պատիժ սահմանել՝ դատապարտելով ազատազրկման։ Գրեթե կասկած չունենք, որ դատարանը չի կարողանա հիմնավորել, թե նախորդ դեպքում ազատազրկման հետ կապ չունեցող պատիժն ինչպե՞ս կարող էր ծառայել պատժի նպատակներին, իսկ այս վերջին դեպքում չի կարող ծառայել:

Ավելին. դատարանն ուղղակի անտեսել է, որ արդեն բավական հասուն անձինք՝ 34 և 38-ամյա, մեղադրական եզրակացության և իր դատավճռի բովանդակության համաձայն, Տ. Գ.-ից փոխնեփոխ հաճույք են ստացել՝ դրա համար պարզապես օգտագործելով նրան, իսկ 20-ամյա պատանին ընկերություն անելու համար ծանոթանալով Բերդ քաղաքի 14-ամյա բնակչուհու՝ Գ.-ի հետ, վերջինիս համաձայնությամբ, նրա հետ սեռական հարաբերություն է ունեցել:

Պատժի անհատականության հետաքրքիր դրսևորում՝ դատարանի կողմից։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Թրամփն ու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը զգուշացրել են ՌուսաստանինՊաշտոնյաները փորձում են մեկը մյուսին գերազանցել՝ գոհացնելու Փաշինյանին ու Ալիևին․ ԱբրահամյանԼույս չի լինի. հասցեներՀաջորդ կանգառը՝ խորհրդարանական ընտրություննե՞րՏարիներ առաջ ՔՊ-ն ընդվզել է հռչակագիրը հանելու առաջարկի դեմ Հեղինակն իրավաբան չէ եւ հայ չէԿալանավորում է բոլորին, ովքեր խոչընդոտում են Ալիևի ծրագրինՉեն տրվել Փաշինյանի շանտաժինԱրտաշատի համայնքապետարանից շուրջ 28 մլն դրամ է վճարվել խորհրդատվական ծառայությունների անվան տակԻնչո՞ւ է միասնական ընդդիմության մերժումը դառնում քաղաքական նոր մշակույթի սկիզբԻնչու են Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով մեղադրյալները ցուցմունք փոխումՎերջնագրից առաջ՝ շրջագայություն ՊՆ-ն ինքնավնասման դեպքե՞ր է կոծկում Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին նպատակ կա քննիչ հանձնաժողով հրավիրել․ իշխանությունները պատրաստվում են եկեղեցու հարցով բաց նիստի․Հայաստանը չունի Երդվյալ ատենակալների դահլիճ. ի՞նչ լրացուցիչ ծախսեր է պահանջում նախագիծըՆավթի 2027-ի քվոտաները դեռ բաց են․ Նովակը նշել է գնահատման վերջնաժամկետըՉիպերի շուրջ վեճը հասել է Պեկին․ Չինաստանը Նիդերլանդներից հստակ կանոններ է պահանջումՄերցը Բունդեսթագում պաշտպանել է Կիևին օգնությունը․ նրա խոսքով՝ Ռուսաստանն ավելին է ուզումԱբու Դաբիից Էր Ռիադ և Դամամ թռիչքները Etihad-ը չեղարկել է մինչև նոյեմբերի 30-ըԱՄՆ տնտեսության աճի գնահատականը բարձրացել է 4,3 տոկոսի․ հոկտեմբերին արագացել է նաև գնաճըՌաս Թանուրայի նավթավերամշակման գործարանի շուրջը սև ծուխ է երևում տիեզերքիցԻրանը հայտարարում է, որ խստացրել է Հորմուզի նեղուցի վերահսկողությունըՌուսական հարվածներից հետո Ուկրաինայում կանգնել են ջերմակայան և գազի արդյունահանման օբյեկտԹրամփն առաջարկում է նոր մաքսատուրքեր. Չինաստանի համար՝ 20 տոկոսՄեծ Բրիտանիան ռազմական ինքնաթիռները տեղափոխում է պաշտպանված անգարներ՝ անօդաչուների սպառնալիքի պատճառովՊեսկովը կտրուկ մերժել է Ջոնսոնի առաջարկը․ օտարերկրյա զորքերը Ուկրաինայում անընդունելի են Մոսկվայի համարՍի Ծինփինը նոր քաղաքական ցնցում է առաջացրել Չինաստանի ղեկավարության ներսումԱՄՆ-ն քաղաքացիներին կոչ է արել անհապաղ հեռանալ Իրանից՝ պատերազմի սրման վտանգի պատճառովԼուկաշենկոն չի բացառել Բելառուսից ռուսական միջուկային զենքի դուրսբերումըԲաղդադը կարող է զորքեր տեղակայել Քուրդիստանի սահմաններին․ դատարանի նոր որոշումըԱնօդաչուների վտանգից Բրիտանիան ռազմական օդանավերը տեղափոխում է ապաստարաններՄելանյա Թրամփի միջնորդությամբ ևս 9 երեխա վերամիավորվել է ընտանիքի հետՊուտինը հայտարարեց․ Ռուսաստանն ու Բրունեյը դառնում են ռազմավարական գործընկերներԱռաջարկվում է ՀՀ զինանշանի պատկերը տեղադրել նաև ԱԱԾ հատուկ ստորաբաժանումների դրոշի վրաՊեսկովը մերժել է Ջոնսոնի առաջարկը․ օտար զորքերն Ուկրաինայում անընդունելի ենԹրամփ–Պուտին–Սի․ Իրանի շուրջ հնարավոր գործարքը վեճ է առաջացրել Թեհրանում21 լեզու, ընդհանուր օրինաչափություն․ ինչ է բացահայտվել մարդու ուղեղում19 տարվա դադարից հետո․ Ակրոպոլիսի հին թանգարանը կրկին բաց էԱվտովթար՝ Իսակովի պողոտայում. «Nissan»-ը բшխվել է բենզալցակայանի վահանակին, գլխիվայր շրջվել. կան վիրшվորներ Ալեքսանդրիայում հսկայական կառույց է հայտնաբերվել․ արքայական դամբարանների վարկած կաԹրամփը Ռուդի Ջուլիանիին պարգևատրել է Ազատության նախագահական մեդալով U2-ը վերադառնում է մարզադաշտեր․ հայտարարվել է 15 համերգՀայաստանին անհրաժեշտ է սահմանադրական կարգ, ոչ թե նոր սահմանադրություն. Արմեն Այվազյան Tidal-ը կարգելի ամբողջությամբ արհեստական բանականությամբ ստեղծված երգերըEurostar-ի աշխատակիցների անսպասելի գործադուլը հանգեցրել է Լոնդոնի և Փարիզի միջև գնացքների չվերթների չեղարկմանըԵրեք տոննա բեռ՝ տիեզերակայան․ «Պրոգրես-97»-ն արդեն ուղեծրում է101 տարեկանում մահացել է Firestone կայսրության ժառանգորդուհի և NFL-ի ակումբի նախկին սեփականատեր Մարթա Ֆորդը Փաշինյանը թող ոչ ոքի բան չառաջարկի, ուղղակի հրաժարական տա. իր առաջարկածը գործարք է. ՄիրզոյանՈւղեղի բջիջների «ընդհանուր լեզուն»․ ներկայացվել է Bloom մոդելըՊատմության մեջ առաջին անգամ գլոբալ ջերմաստիճանը վեց օր անընդմեջ գերազանցել է 2°C շեմը
Ամենադիտված