Իրանում մահապատժի է ենթարկվել ևս 4 մարդ
Իրան
Այսօր առավոտյան Իրանի Գեչսարան քաղաքային բանտում մահապատժի է ենթարկվել ևս 4 մարդ. հինգշաբթի օրը հայտնում է Fars իրանական գործակալությունը:
Համաձայն առկա տեղեկությունների՝ Գեչսարան քաղաքի դատախազությունից հայտնել են, որ այդ անձինք մահապատժի են ենթարկվել խմբակային բռնաբարության մեղադրանքով:
Լրատվամիջոցների տեղեկությունների համաձայն՝ անցյալ տարվա ընթացքում Իրանում մահապատժի է ենթարկվել 587 մարդ, որոնց մեծ մասը մեղադրվում էր թմրանյութերի մաքսանենգության և բռնաբարության համար:
Amnesty International-ը բազմիցս պահանջել է դադարեցնել երկրում մահապատժի կիրառումը: Իրավապաշտպանները նշում են, որ մահապատժի ենթարկված անձանց քանակը գերազանցում է պաշտոնական վիճակագրության ներկայացրած տվյալները:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ