Իրանը մեղադրում է արևմտյան ԶԼՄ-ներին երկրի վիճակը ոչ օբյեկտիվ ներկայացնելու համար
Իրան
«Արևմտյան ԶԼՄ-ները խանգարում են ներդրողներին իրենց բիզնեսը հաստատել Իրանում»,-հայտարարել է Իրանի էկոնոմիկայի փոխնախարար Բեհրուզ Ալիշիրին. տեղեկացնում է IRIB-ը:
«Օտարերկյա շատ նեդրողներ ձգտում են իրենց միջոցները ներդնել Իրանի շուկայում, սակայն, ելնելով այն պատժամիջոցային սահմանափակումերից, որոնք ստեղծվել են, նրանք չեն կարողանում այստեղ բիզնես անել»,-հայտարարել է Ալիշիրին, նշելով, որ ԶԼՄ-ներն իրենց հերթին խոչընդոտում են Իրանում ներդրումների զարգացմանը:
«Արևմտյան ԶԼՄ-ները, ի շարս պատժամիջոցների, ազդեցության գործոն են այդ մարդկանց վրա»,-ասել է նա:
Նրա խոսքերով՝ Արևմուտքը փորձում է մոլորության մեջ գցել նաև այլ երկրների՝ լրատվամիջոցների միջոցով ցուցադրելով Իրանը շատ ավելի բացասական երանգներով, քան այն կա իրականում:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ