Իրանցի սահմանապահները 17 ադրբեջանցու են ձերբակալել թուրք-իրանական սահմանին
Իրան
Իրանցի սահմանապահների կողմից 17 ադրբեջանցի է ձերբակալվել թուրք-իրանական սահմանը ապօրինի ճանապարհով հատելու ժամանակ: Այս մասին հայտարարել է Իրանի սահմանային զորքերի հրամանատար գեներալ Հուսեյն Զուլֆուղարին. երկուշաբթի օրը տեղեկացնում է MEHR իրանական գործակալությունը:
Նրա խոսքերով՝ ձերբակալվածների թվում կա 2 կին:
Իրանական մաքսանենգները թողել են նրանց սահմանամերձ գոտում և հեռացել. հայտնել է գեներալը:
«Իրանի սահմանապահ ծառայության աշխատակիցները սահմանամերձ գյուղի բնակիչների աջակցությամբ փրկել են Ադրբեջանի 17 քաղաքացիների կյանքը, ովքեր կարող էին սառցահարվել տեղացած առատ ձյան և սառնամանիքի պատճառով»,-ասել է նա:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ