Իրանում հրավառությունից զոհվել է 1, վիրավորվել՝ 56 մարդ
Իրան
Իրանում տոնական միջոցառումների ժամանակ հրավառության արդյունքում զոհվել է մեկ մարդ, ևս 56 հոգի վիրավորվել է. գրում է ISNA գործակալությունը:
Տուժածներին բժշկական օգնություն է ցուցաբերվել:
Բացի այդ, Թեհրանում ձեռքի նռնակի պայթյունից ծանր վնասվածքներ է ստացել 24-ամյա երիտասարդ: Թեհրանի մեկ այլ շրջանում պայթուցիկ նյութերի այրման հետևանքով բնակելի տուն է պայթել:
Թեհրանի ոստիկանությունը ձերբակալել է 10 հոգու, որոնց մոտ պայթուցիկ նյութեր են հայտնաբերվել։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ