Ղազախստանում ընթանում է Իրանի միջուկային ծրագրի շուրջ վեցնյակի բանակցությունները
Իրան
Ղազախստանի Ալմա-Աթա քաղաքում մեկնարկել է Իրանի և Մեծ վեցնյակի պատվիրակությունների մասնակցությամբ Իրանի միջուկային խնդրի կարգավորման շուրջ բանակցությունների հերթական փուլը:
Հանդիպմանը մասնակցում է նաև արտաքին քաղաքական հարցերով ԵՄ գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնը, Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Սաիդ Ջալիլին, ինչպես նաև Վեցնյակի երկրների ԱԳՆ ներկայացուցիչները:
Բանակցություների նախորդ փուլն ընթացել էր փետրվարի 26-27-ին, որոնք նույնպես ընթացել էին Ալմա-Աթայում: Այն ժամանակ 5+1 խումբը Իրանին առաջարկեց մեղմել նրա նկատմամբ կիրառվող տնտեսական պատժամիջոցները իր միջուկային գործունեությունը սահմանափակելու դիմաց: Այս փուլում վեցնյակը սպասում է արված առաջարկին Իրանի ներկայացրած պատասխանին:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ