Իրանը բացել է ուրանի հանքարդյունաբերության և մշակման նոր օբյեկտներ
Իրան
Իրանի իշխանությունները ձեռնարկել են ուրանի մշակման 2 նոր աղբյուրների և համալիրների աշխատանքի մեկնարկը. տեղեկացնում է իրանական Alalam հեռուստաընկերությունը:
Հեռուստաընկերությունը նշում է, որ աշխատանքները սկսվել են Սաղանդ համալիրի աղբյուրներում` Յեզդ նահանգի Էրդեքան քաղաքից ոչ շատ հեռու: Այդ վայրից դուրս հանած ուրանի հանքաքարը հասցվելու է մոտակայքում տեղակայված ուրանի մշակման համար նախատեսված համալիր շինությունը, որի աշխատանքները նույնպես մեկնարկել են այս երեքշաբթի օրը: Հեռուստաընկերությունը նշում է, որ սա Իրանում ուրանի կոնցենտրատ ստանալու երկրորդ օբյեկտն է:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ