6.3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ՝ Իրանի Բուշեր ատոմակայանի մոտ
Իրան
Իրանի «Բուշեր»-ի ատոմակայանի մոտակայքում 6.3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել. հայտնում է ԱՄՆ-ի երկրաբանական ծառայությունը:
Սեյսմիկ ծառայության աշխատակիցների տվյալներով՝ երկրաշարժի կենտրոնը գտնվում է Բուշեր քաղաքից 91 կմ հեռավորության վրա, որի մերձակա տարածքում էլ գտնվում է ատոմակայանը. տեղեկացնում է РИА Новости-ն:
Ստորգետնյա ցնցումների օջախը երկրից 10 կմ խորության վրա է եղել: Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան:
Հայտնի է դարձել նաև 5.4 մագնիտուդ ուժգնությամբ կրկնակի ցնցման մասին:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ