Շաքիի դեպքից հետո Փաշինյանը պատասխաններ է պահանջում․ Պահանջում են ԱԱԾ տնօրենի հրաժարականը Ձերբակալում են քաղաքական ակտիվիստ Արթուր Դանիելյանին. փաստաբան «Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է դրոնի միջոցով արգելված իրերի փոխանցման հերթական դեպքը Սևան֊Մարտունի ավտոճանապարհին «ՎԱԶ 2106»-ը բախվել է խոշոր եղջերավոր անասունի․ կան վիրավորներ Վենսը անվանել է Իրանի հետ պատերազմը դադարեցնելու պայմանը Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավը հասանելի կլինի հանրությանը Ադրբեջանը պնդում է՝ հայտնաբերված աճյունների ԴՆԹ-ն չի համընկել ՀՀ-ի ներկայացրած անհետ կորածների տվյալների հետ Պարեկները հայտնաբերել են երթևեկության կանոնները կոպտորեն խախտած 4 վարորդի. (տեսանյութ) ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը միաձայն ընդունել է Հայաստանի հեղինակած բանաձևը Հոկտեմբերի 8-ից Շիրակի փողոցում նոր հետիոտնային անցում կգործի Արթուր Դանիելյանը հայտնել է, որ ՔԿ է կանչվել․ «Գործ են հարուցել, մեղադրանք են առաջադրելու» Ալիևը նոր պահանջ է ներկայացրել Հայաստանին․ բացե՛ք արխիվներն ու տվեք ամբողջ տեղեկատվությունը 

Ազատամարտիկը հիմա՞ էլ պիտի իր ազատած երկրում կռիվ տա (տեսանյութ)

Հասարակություն

Վոլոդյա Ավետիսյանն ազատամարտիկ է: Շահումյանում է մարտական գործողությունների մասնակցել: Հետո Մարտակերտում է եղել, որից հետո 1993 թ.-ին եկել է Վարդենիս, գունդ ստեղծել ու մտնելով կանոնավոր բանակ, դարձել հրամանատարի տեղակալ: Հենց այդ գնդով մի քանի ամիս անց ազատամարտիկը մասնակցել է Քարվաճառի ազատագրմանը:

Հիմա Վոլոդյա Ավետիսյանը պահեստազորի գնդապետ է: Նրան հանդիպեցինք Ազատության հրապարակում: Ազատամարտիկն այստեղ է եկել մայիսի 10-ին' հաղթական եռատոնից անմիջապես հետո: Եկել է ոչ թե շնորհավորական խոսքեր լսելու կամ շնորհակալության հետևից, այլ` արդարության պահանջով:

Ինչպես միշտ գնդապետ Ավետիսյանի համազգեստը միշտ իր հետ է` կոկիկ, արդուկված դրված է Օպերայի բակում` իր կողքի նստարանին...

«Ես միայն մի պահանջ ունեմ` արդարաություն` ինձ և իմ կռված ընկերենրի համար: Պահանջում եմ, որ վերանայեն կենսաթոշակային համակարգը: Այսօր հաշմանդամ ազատամարտիկները այնպիսի թոշակ են ստանում, որ իրենց էլ չի հերիքում, ուր մնաց' դրանով ընտանիք ու հայրենիք պահեն: Հիմա ես նաստացույց եմ անում, երկուշաբթի կառավարությանը նամակ կհանձնենք, մինչև տեսնենք ինչ կլինի»,-ասաց ազատամարտիկը:

Ինքը գնդապետը ստանում է 85 հազար դրամ կենսաթոշակ ու դրանով պահում իր վեց երեխաներին: Ընդ որում, կենսաթոշակի 5000 դրամը նրան ավելացվել է պատերազմին մասնակցելու համար:

Հիշեցնենք` Շահումյանի, Մարտակերտի, Մարաղայի ու Քարվաճառի մարտերում կռվելու համար...

«Տեսնում եք, այստեղ այլ ազատամարտիկներ էլ են եկել: Իրենք ինձանից էլ վատ վիճակում են: Մեկը 40 հազար է ստանում, մյուսը 45 հազար` ո՞նց տուն պահեն, եթե հետն էլ հաշմանդամ են: Շատերն էլ կան ինձ զանգում, սատարում են, բայց չեն կարողանում մարզերից այստեղ գան` ճանապարհի գումար չունեն: Հացի գումար չունեն, ուր մնաց ճանապարհի...»,- ասաց Վոլոդյա Ավետիսյանը:

Վոլոդյայի կողքին նստած է Վլադիմիր Հակոբյանը: Նա ազատամարտի մասին գիրք է գրել: Ուզածը մի բան է` գումար հավաքի, որ տպարանի պարտքերը փակի ու իր գրած գրքից մի-մի օրինակ նվիրի կռված ընկերներին.

«Ես նրանցից պաշտոն չեմ ուզում, գումար էլ չեմ ուզում: Ուզում եմ թույլ տան իմ գործը անեմ, տպարանի տալիքը փակեմ' գրքերս վերցնեմ: Ես լարախաղաց եմ: Էս քաղաքում թույլ չեն տալիս մի տեղ մի լար կապեմ, ժողովրդին ուրախացնեմ իմ գումարը հավաքեմ»,- պատմեց Վլադիմիրը:

«Հիմա ոգի են սպանում: Ես է'լ Հորադիզում, է'լ Կուբաթլույում կռվից առաջ իմ լարախաղացությամբ տղերքի դուխ եմ բարձրացրել: Հիմա իմ քաղաքում ինձ մի լարի տեղ էլ չեն տալիս: Էլի եմ ասում' ինձ օգնություն պետք չի, ինձ իմ աշխատելու իրավունքը թողնեն գոհ եմ: Բայց էս տղերքին նայելուց ամոթ չե՞ք անում...»,- ավելացրեց Վլադիմիր Հակոբյանն ու մատնացույց արեց մի փոքր հեռու նստած ազատամարտիկի.

«Ինչ պատմեմ: Առաջին կարգի հաշմանդամ եմ ու ստանում եմ 65 հազար դրամ թոշակ: Անվճար բուժզզնում էին տալիս հիվանդանոցներում, գիտեք ո՞նց' էն որ լանցետն ու բինտը վիրահատությունից հետո օրգանիզմիդ մեջ են թողնում' այ տենց: էս տոպրակիս մեջ նայեք, տեսա՞ք ինչ ա` փայտե գդալներ: Ձմռանը, որ գումար չենք ունենում տան հին պարկետներն եմ պոկում ու քանդակագործ լինելով էս գդալներն եմ սարքում-ծախում: Հենա քանդակագործի արվեստանոցս էլ վճարներ չտալու համար հարկադիր վաճառքի են հանել: Ի՞նչ ասեմ էլ' ազատամարտիկը հիմա էլ իր ազատած երկրում պիտի կռիվ տա՞»,- ասաց ազատամարտիկը:

aysor.am

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Շաքիի դեպքից հետո Փաշինյանը պատասխաններ է պահանջում․ Պահանջում են ԱԱԾ տնօրենի հրաժարականըՁերբակալում են քաղաքական ակտիվիստ Արթուր Դանիելյանին. փաստաբանԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կարող է բախվել երկրորդ Մեծ ճգնաժամի հետ «Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է դրոնի միջոցով արգելված իրերի փոխանցման հերթական դեպքըՍևան֊Մարտունի ավտոճանապարհին «ՎԱԶ 2106»-ը բախվել է խոշոր եղջերավոր անասունի․ կան վիրավորներԱթենքում տեղի են ունեցել զանգվածային բողոքի ցույցեր Ռուբիոյի այցի դեմ Վենսը անվանել է Իրանի հետ պատերազմը դադարեցնելու պայմանը Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավը հասանելի կլինի հանրությանըԱդրբեջանը պնդում է՝ հայտնաբերված աճյունների ԴՆԹ-ն չի համընկել ՀՀ-ի ներկայացրած անհետ կորածների տվյալների հետՊարեկները հայտնաբերել են երթևեկության կանոնները կոպտորեն խախտած 4 վարորդի. (տեսանյութ)ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը միաձայն ընդունել է Հայաստանի հեղինակած բանաձևըՀոկտեմբերի 8-ից Շիրակի փողոցում նոր հետիոտնային անցում կգործիԱՄՆ-ը հորդորել է իր քաղաքացիներին լքել Ռուսաստանը՝ ժանտախտի մասին հաղորդումների ֆոնին Արթուր Դանիելյանը հայտնել է, որ ՔԿ է կանչվել․ «Գործ են հարուցել, մեղադրանք են առաջադրելու»Ալիևը նոր պահանջ է ներկայացրել Հայաստանին․ բացե՛ք արխիվներն ու տվեք ամբողջ տեղեկատվությունըԾառուկյան․ «Չկա առանձին Սյունիքի, Տավուշի կամ Երևանի խնդիր․ մենք բոլորս մի նավի մեջ ենք»Ալիևի կոշտ ուղերձը անհետ կորածների հարցում․ «Ոչ մեկը չի մոռացվել»Հայ և ադրբեջանցի փորձագետները Լոնդոնում քննարկել են Հարավային Կովկասի քաղաքական զարգացումներըԼոռու մարզում մեքենաներ են բախվել․ կա 1 զոհ, 4 վիրավոր․ վարորդը եղել է ոչ սթափԱմերիկացի կինը գիտակցության է եկել անհաջող մահապատժից հետո Գործող իշխանությունը մի սարսափելի իրականություն է բացահայտել, որով բանակի հետ կապված ողջ պետական քարոզչությունը զրոյացվել է. պատգամավորԱռաջիկա օրերին սպասվում է անձրև եւ ամպրոպԼույս չի լինի. հասցեներ«Հրապարակ»․ ՔՊ-ում նախապես «պարապել» էին կռվի համար «Հրապարակ»․ «Գրին Ռոքի» ավտոպարկը՝ ավագանու շտեմարան ԱԱԾ-ից մինչև ՊՆ. Շաքիի դեպքից հետո Փաշինյանը պատասխաններ է պահանջում. «Ժողովուրդ»«Հրապարակ»․ Ովքեր են նոր խորհրդարանի աքացի տվողները «Հրապարակ»․ Նիկոլ Փաշինյանը հատ-հատ ստուգելու է «Իրավունք». Մարզպետներին թիվ 1 է տրված«Հրապարակ»․ ԱԱԾ տնօրենի հրաժարականն են ուզում Նախաքննությունն ավարտվել է. ի՞նչ է սպասվում Հովիկ Աբրահամյանի եղբորը․ «Ժողովուրդ»«Հրապարակ»․ Հայ-ռուսական հարաբերություններն ասֆալտի վրա էլ են ազդել Իշխանությունը կզբաղվի «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորների օգնականներով. ՔՊ-ն չի հանդուրժի. «Ժողովուրդ»Քայլի Ջենները կգլխավորի Hulu-ի նոր թրիլեր-դրաման, Քիմ Քարդաշյանը՝ գործադիր պրոդյուսերՆիգերիայում ռազմաօդային ուժերի ինքնաթիռ է կործանվել․ օդանավում գտնվող բոլոր 25 մարդիկ զոհվել ենՔենիայում հայտնաբերվել է էբոլայով հիվանդացության առաջին դեպքըՖրանսիան նոր միջուկային հրթիռ է փորձարկել. AFPՊԵԿ-ում և Համաշխարհային բանկում քննարկել են բարեփոխումների ընթացքն ու հետագա անելիքները Middle East Eye․ Թուրքիան Սաուդյան Արաբիա սահմանափակ զորակազմ կուղարկիԳերմանիայի արտաքին հետախուզության ծառայության նախկին ղեկավարը, հնարավոր է, տեղեկություններ է փոխանցել ԱդրբեջանինԿացության կարգավիճակ ստանալու գործընթացներում մատուցվող ծառայությունները կթվայնացվենՀունգարիայի վարչապետը հայտարարել է 2027 թվականից հարստության հարկի ներդրման մասինԵվրահանձնաժողովը սահմանափակումներ է առաջարկել ԵՄ նոր անդամների համարԴիլիջանի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինիՄհեր Գրիգորյանը մասնակցել է Գերմանիայի ազգային տոնին նվիրված ընդունելությանը«Ակադեմիական քաղաք» ծրագիրը կնպաստի ապագա առաջնորդների ձևավորմանըՈւզբեկստան–ԵԱՏՄ առևտուրը հասել է $14,6 մլրդ-ի․ Ռուսաստանը՝ գլխավոր գործընկերԹրամփ․ «Ֆրանսիայում բողոքի ակցիաների պատճառը զանգվածային միգրացիան է»Վանաձորում վարորդը հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ․ նա տեղում մահացել էՏեղի է ունեցել Հայաստանի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի նիստը
Ամենադիտված