Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը արտագնա ծառայություններ կմատուցի Լաթաքիայում և Քեսաբում. ժամանակացույց Նիկոլ Փաշինյանը բանավեճի պետք է հրավիրի նաև Բորելին․ Էդգար Ղազարյան ՆԳՆ ՓԾ–ն մանրամասներ է հայտնել երկու մարդու կյանք խլած ավտովթարից Էյֆելյան աշտարակում հրդեհ է բռնկվել․ տարհանվել է 1000-ից ավելի մարդ «Անպտղության հաղթահարման» ծրագրով այս տարի 486 երեխա է ծնվել, 25-ը` զոհված զինծառայողի ընտանիքում Արեստովիչը հայտարարել է, որ Պուտինին ավելի շատ է վստահում, քան Զելենսկուն Սանդուն երկրորդ անգամ երդվել է՝ որպես Մոլդովայի նախագահ Նկուղում հայտնաբերվել են 12 կգ-ից ավելի կանեփանման զանգված և ցողուններ. նախաձեռնվել է քրվարույթ Պարգևավճարների աճ, չիրականացվող ծրագրեր՝ Երևանի պատկերը 2025-ին. «Լույս» հիմնադրամ Երևանի ավագանին ընդունեց 2025 թ. համայնքային բյուջեն Նախագահները խոսում են, երբ դա պետք է իրենց՝ միշտ ու բոլոր երկրներում․ Լիկա Թումանյան Երևանում մանկապարտեզի պահակը հենց մանկապարտեզի բակում ծեծի է ենթարկել 9-ամյա տղային․ «Առավոտ» 

Նիկոլ Փաշինյանը Լուկաշենկոյին չշնորհավորելու տարբերակ չուներ. քաղաքագետ

Քաղաքական

Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին՝ պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ շնորհավորանքը լայն քննարկումների առիթ հանդիսացավ. ոմանք վարչապետի այդ քայլը ճիշտ են համարում, ոմանք էլ՝ հակառակը: Թեմայի շուրջ ԼՈՒՐԵՐ.com-ը զրուցել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանի հետ:

Քաղաքագետը կարծում է՝ առաջին հերթին, եթե Նիկոլ Փաշինյանը չշնորհավորեր, կնշանակեր հարաբերությունների սառեցում, գուցե նաև խզում. «Հաշվի առնենք, որ ԵՏՄ, ՀԱՊԿ անդամ են և՛ Հայաստանը, և՛ Բելառուսը, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը Բելառուսի ներկայացուցիչն է, և գոյություն ունեն բազմաթիվ միջպետական պայմանագրեր, այդ թվում նաև՝ գաղտնի, որոնց բովանդակությունը մենք չգիտենք, ուղղակի կարող ենք ինչ-որ բաներ կռահել: Հիմա, նման պայմաններում չշնորհավորել, իմ կարծիքով, հնարավոր չէր, առավել ևս, որ Եվրոպական միությունը դեռ խնդիր չի դրել, որ պետք է չճանաչի Բելառուսի ընտրությունները, և, ամենայն հավանականությամբ, կճանաչի»,- նկատեց Դանիելյանը և հավելեց. «Պետք է հաշվի առնել, որ Բելառուսի հիմնական ընդդիմադիրը՝ Սվետլանա Տիխանովսկայան, կոչ է արել բանակցությունների գնալ, իր հետևորդներին հորդորել է ենթարկվել օրենքին, այսինքն՝ ինքն իշխանության օգնությամբ գնացել է Լիտվա և ցանկություն է հայտնել վերադառնալ խոհանոց՝ իր երեխաների մոտ։ Եթե նախագահի հիմնական ընդդիմադիր թեկնածուն պատրաստ չէ պայքարել, ավելին՝ կարող է ճանաչել ընտրությունների արդյունքները, ապա ինչի մասին է խոսքը»:

Ըստ քաղաքագետի՝ Նիկոլ Փաշինյանը չշնորհավորելու տարբերակ չուներ, որովհետև ԵՏՄ երկրները շնորհավորել են, Եվրոպական միության հիմնական երկրները շնորհավորելու են, իսկ եթե լինեն երկրներ, որոնք չեն շնորհավորի, միևնույն է՝ Բելառուսի գործող նախագահի հետ հարաբերությունները շարունակելու են. բոլոր նախկին փորձերը սա են ցույց տալիս:

«Նույնը եղավ Հայաստանում 2008,1996 թվականների ընտրությունների արդյունքում. և՛ Եվրոպական միությունը, և՛ ԱՄՆ-ը Հայաստանի ղեկավարության հետ շարունակեցին իրենց բնականոն աշխատանքները և բազմաթիվ ծրագրեր իրականացրին, հանդիպումներ ունեցան, կարծում եմ, նույնը Բելառուսի հետ տեղի կունենա»,- նշեց Դանիելյանը:

Քաղաքագետը առանձնացնում է այլ պատճառ ևս. «Եթե Եվրոպական միության երկրները խզեն իրենց հարաբերությունները Բելառուսի հետ, նշանակում է՝ 100 տոկոսանոց կերպով մղում են Ռուսաստանի գիրկը, այն է՝ զրկում են Բելառուսին որևէ հավասարակշռությունից, ես կարծում եմ, որ այդ երկրները նման քայլի չեն գնա. դա են ցույց տալիս ողջ նախորդ նման դեպքերը»:

Դանիելյանի խոսքով՝ շնորհավորանքը պայմանավորված էր ոչ թե  քաղաքական հանգամանքներով, այլ պետական, որը առաջացնում է մեկ այլ հարց ևս. «Ներքաղաքական առումով, Նիկոլ Փաշինյանը իր քաղաքականության կենտրոնում դրել է 2008 թվականի ընտրությունների հարցը և, ըստ էության, շնորհավորում է նույն վիճակում գտնվող Բելառուսի պայմանական նոր ղեկավարին. սա արդեն իր անձնական վարկանիշի խնդիրն է ու իր քաղաքականության գաղափարական ձախողումը»,- նկատեց քաղաքագետը:

«Բելառուսը Արցախի հարցում որևէ յուրահատուկ դիրքորոշում չունի. Բելառուսը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ինչը ճանաչում են բոլոր երկրները և՛ դաշնակից, և՛ ոչ դաշնակից, և ՀՀ-ն Արցախի ճանաչման քայլ չի արել, այսինքն՝ Ադրբեջանի տարածքային անձնմխելիության հարցը Հայաստանը չի վիճարկել՝ ճանաչելով Արցախի անկախությունը, ինչը արեց Ռուսաստանը Աբխազիայի և Հարավային Սերբիայի մասով, Արևմուտքը՝ Կոսովոյի հարցում: Ինչ վերաբերում է Բելառուսի կողմից զենքի վաճառքին, ասեմ՝ և՛ Ռուսաստանը, և՛ Ուկրաինան ավելի մեծ քանակությամբ, և՛ Իսրայելը, և՛ Չեխիան, և՛ Սլովակիան ու այլ բազմաթիվ երկրներ նույնպես վաճառել են, այսինքն՝ Բելառուսը չի արել որևէ բան, ինչը չեն արել այլ երկրներ: Առհասարակ, միջազգային քաղաքականության մեջ բարոյական հարցեր գոյություն չունեն»,- ընդգծում է Դանիելյանը:

Խոսելով Լուկաշենկոյի և Ալիևի հարաբերությունների մասին՝ քաղաքագետը նշեց, որ նրանց հարաբերությունները տնտեսական հիմք ունեն. «Նույնիսկ, երբ Ռուսաստանի հետ խնդիրներ էր առաջացել Ռուսաստանի միջպետական պարտքի վերադարձման մասով, Ալիևը իրեն օգնեց ժամանակին վերադարձնել պարտքը, և Լուկաշենկոն ասում է՝ պատրաստ է զենք վաճառել նաև Հայաստանին: Այսինքն, տնտեսական լուրջ հարաբերություններ ունեն Ադրբեջանի հետ, իսկ քաղաքականության մեջ ամեն ինչ հիմնված է շահերի վրա: Միջպետական հարաբերություններում գոյություն ունեն շահեր, և բարոյակունությունը զուտ ցուցադրական երևույթ է, իրականում նման բան չկա, և կարևոր չէ՝ երկիրը ժողովրդավարական է, թե՝ ոչ»:

Քաղաքագետը վստահ է՝ եվրոպական երկրները չեն խզելու իրենց հարաբերությունները Բելառուսի հետ, և որոշ ժամանակ հետո որոշները նույնպես կշնորհավորեն:

«Ես չեմ ասի, որ Եվրոպական կառույցները ժամանակին աջակցել են բանտերում գտնվող Հայաստանի քաղաքական ընդդիմադիրներին և չեմ ասի, որ, առանձնապես իրենց նկատմամբ հարգանք էին տածում, նույն կերպ կաջակցեն Բելառուսում գտնվող ընդդիմադիրներին, որոնք ձերբակալված են և պրոցես կգնա՝ նրանց ազատելու համար: Կարծում եմ՝ նրանք բոլորը կազատվեն, ես, ցավոք, այս ամենի մեջ որևէ արտառոց բան չեմ տեսնում»,- եզրափակեց քաղաքագետը:

Արփինե Հակոբյան

 

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Թուրքիան և Սիրիան կարող են ռազմական գործողություններ իրականացնել քրդական կուսակցության դեմ․ Hürriyet Քայլի Ջեններն ու Թիմոթի Շալամեն Սուրբ Ծնունդը վաղ են նշել (լուսանկարներ)Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը արտագնա ծառայություններ կմատուցի Լաթաքիայում և Քեսաբում. ժամանակացույց Սիրիայի ՆԳՆ-ը կոչ է արել նախկին ռեժիմի անդամներին անհապաղ հանձնել զենքերը Իշխանական զույգը որոշել է իրենով լցնել երկրում առկա ողջ վակուումը․ Արմինե ՕհանյանՆիկոլ Փաշինյանը բանավեճի պետք է հրավիրի նաև Բորելին․ Էդգար ՂազարյանՍիրիայի իշխանությունները կքննարկեն ԼԳԲՏ անձանց նկատմամբ վերաբերմունքը, ալկոհոլը և կանանց դրեսսկոդը ՆԳՆ ՓԾ–ն մանրամասներ է հայտնել երկու մարդու կյանք խլած ավտովթարիցՄոլդովայի նախագահը մոբիլիզացիայի կոչ է արելԷյֆելյան աշտարակում հրդեհ է բռնկվել․ տարհանվել է 1000-ից ավելի մարդ«Անպտղության հաղթահարման» ծրագրով այս տարի 486 երեխա է ծնվել, 25-ը` զոհված զինծառայողի ընտանիքում Արեստովիչը հայտարարել է, որ Պուտինին ավելի շատ է վստահում, քան Զելենսկուն«Այս Սուրբ Ծնունդին ես խաղաղության հույս կունենամ». ՍթարմերՍանդուն երկրորդ անգամ երդվել է՝ որպես Մոլդովայի նախագահ Նկուղում հայտնաբերվել են 12 կգ-ից ավելի կանեփանման զանգված և ցողուններ. նախաձեռնվել է քրվարույթ Պարգևավճարների աճ, չիրականացվող ծրագրեր՝ Երևանի պատկերը 2025-ին. «Լույս» հիմնադրամ Ռուսաստանում վարորդներին սկսել են զանգվածաբար տուգանել տոնական զարդարանքով ավտոմեքենաների համարԱՄՆ-ն կփորձի ռազմավարական պարտության հասցնել Եվրոպային. ՌԴ խորհրդարանի նախագահԵրևանի ավագանին ընդունեց 2025 թ. համայնքային բյուջեն51-ամյա սուպերմոդել Հայդի Քլումը կեցվածք է ընդունել թափանցիկ տոպով (լուսանկարներ)Նախագահները խոսում են, երբ դա պետք է իրենց՝ միշտ ու բոլոր երկրներում․ Լիկա ԹումանյանԵրևանում մանկապարտեզի պահակը հենց մանկապարտեզի բակում ծեծի է ենթարկել 9-ամյա տղային․ «Առավոտ»Ալիևն ու Էրդողանը քննարկել են Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացըՇենգավիթից ձայներ չստացաք, ինչը իրավունք չի տալիս մուռ հանել էդ մարդկանցից․ Գևորգ ՍտեփանյանԲրյուս Ուիլիսի ընտանիքը նախատեսում է հատուկ Սուրբ Ծննդյան տոնակատարություն՝ դեմենցիայի դեմ պայքարի ֆոնին (լուսանկարներ)Մերձավոր Արևելքում պետք է միջազգային կազմակերպություն ստեղծել․ Զարիֆ Ընտրությունները մոտենում են, և կլիենտն սկսել է «նյարդանալ»․ Լևոն ԶուրաբյանԻնչ ազդեցություն ունի ալկոհոլը․ Science Advances Նախագահները ճիշտ արեցին՝ հրաժարվեցին Նիկոլի հետ բանավեճի հրավերից․ Աշոտյան (տեսանյութ)ԱՄՆ-ը և Հյուսիսատլանտյան դաշինքը Քաբուլի և Թեհրանի ընդհանուր թշնամիներն են․ Թալիբների փոխարտգործնախարարՍտեփանավանցի տղամարդը ավտոտնակում ապօրինի շշալցնում և իրացնում էր օղի. նախաձեռնվել է քրեական վարույթ ԱՄՆ-ում բացատրել են՝ ինչպես կարելի է վերականգնել Ուկրաինայի շուրջ բանակցությունները«Կա մեկ այլ տարբերակ՝ տապալելով այս ռեժիմը, մենք կհասնենք ընտրությունների». ԶուրաբիշվիլիՀայտնի են Հայաստանի 2024 թ. լավագույն մարզիկները Արդեն պարզ են Թրամփի ուկրաինական ծրագրի մանրամասները․ ՔելլոգԵրանի անտեղի չլռեիր. Անդրեի նոր հրապարակումը Ինչ է նվիրել Լեպսը իր երիտասարդ հարսնացուինՉի եղել քաղաքական կամ անձնական ճնշում իմ գործունեության նկատմամբ․ Հարությունյանը վայր է դնում ավագանու մանդատը Մանկական երկաթուղին վերադարձնում ենք Երևանի քաղաքապետարանին․ Ավինյան (տեսանյութ) Մերձավոր Արևելքում պետք է միջազգային կազմակերպություն ստեղծել․ Զարիֆ«Եթե ​​դու ինձ թողնես Չեչնիան, ես քեզ կթողնեմ Հայաստանը»․ համացանցում քննարկում են «Plus rien ne m'étonne» երգը (տեսանյութ)Տարեվերջին միշտ սպասում ես ամանորյա հրաշքի․ Անի Քոչար (լուսանկարներ)Աղբահանության վճարը կհաշվարկվի ոչ թե անձերի քանակով, այլ քմ-երով. փոխքաղաքապետ Հայտնի է՝ ԵՄ-ն ինչ պայմաններով զորքեր կուղարկի ՈւկրաինաՔլոե Քարդաշյանը թափանցիկ զգեստով շրջել է Լոս Անջելեսում (լուսանկարներ)Ողբերգական ավտովթար՝ Կոտայքի մարզում․ կա 2 զոհ, վիրավորի վիճակը ծայրահեղ ծանր էՄեր թիմակիցներից որևէ մեկի հետ անձնական խնդիր չունեմ․ Արմեն ՓամբուխչյանԿատակերգու դերասանին հեռակա դատապարտել են Լուկաշենկոյին վիրավորելու համարՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել (տեսանյութ) ՈւՂԻՂ. Քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի գործով դատական նիստը
Ամենադիտված